Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սմբատյանը ՀԷՑ-ում կադրային որոշումներ կայացնողն է. Ռոմանոս Պետրոսյանին «փոխարինողը» armlur.am armlur.am

time
Սմբատյանը ՀԷՑ-ում կադրային որոշումներ կայացնողն է. Ռոմանոս Պետրոսյանին «փոխարինողը»

Armlur.am-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀԷՑ-ում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն: Բանն այն է, որ ՀԷՑ ժամամակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կարծես, թե իր «դիրքերը» զիջել է ՀԷՑ ՓԲԸ-ի Իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն Արման Սմբատյանին:

Ըստ մեր աղբյուրների Սմբատյանն է վերջին ժամանակներս փաստացի կադրային փոփոխությունները կատարում, որոշում, թե ովքեր պետք է նշանակվեն տարբեր պաշտոններում, կամ ազատվեն:

Ավելին, Սմբատյանը տարբեր շրջանակներում հայտարարել է, որ նոյեմբերի 15-ին լրանում է Ռոմանոս Պետրոսյանի պետական կառավարիչի պաշտոնի ժամկետը ու Պետրոսյանը պետք է վերադառնա Պետական Վերահսկողական ծառայության ղեկավարի իր պաշտոնում: Ու այդ ժամանակահատվածում ինքն է ստանձնելու ՀԷՑ կառավարումը:

Armlur.am-ը քիչ առաջ կապ է հաստատել Արման Սմբատյանի հետ, պարզելու համար, թե որքանով իրական այդ տեղեկությունները: Կադրային նշանակումների հետ կապված Սմբատյանը հայտարարեց. «Ես կարող եմ միայն իմ ենթակայության տակ գտնվող աշխատակիցների կադրային փոփոխությունները կատարել, բայց ընդհանուր բոլոր կադրային փոփոխությունների գործընթացները համաձայնեցվում է կառավարչի հետ»,-հայտարարեց Սմբատյանը:

Ինչ վերաբերվում է իր ՀԷՑ-ի կառավարիչ նշանակվելու հարցին Սմբատյանը հայտարարեց. «Ստում են, նման բան չկա, եկեք այս փուլում, ես որևէ այլ հարցերի չպատասխանեմ: Ես չգիտեմ, պարոն Պետրոսյանը մնա կամ տեղափոխվի, ինչ կարող է լինել»,-եզրափակեց Սմբատյանը:

Նշենք, որ Արման Սմբատյանը Նիկոլ Փաշինյանի հետ ամենաակտիվ հեծանիվ վարողների շարքին է դաստվում, շատ մտերիմ է նրա հետ:

Սոնա Գրիգորյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test