Ժողովրդավարության հայկական ֆորումում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր գործունեության վերաբերյալ նախկին նախագահների հայտարարություններին։ Մասնավորապես, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է օրերս իր գրառմամբ Նիկոլ Փաշինյանին մեղադրել Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու համար։
«Լավ է, որ Հայաստանի նախկին ղեկավարներն անընդհատ այդ առիթները տալիս են, թե Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։ Ասել եմ՝ եթե մենք ներքաշել ենք պատերազմի մեջ, 2018 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս ի՞նչ գործ ուներ։ Ո՞վ է սրա մասին խոսել, հարգելի ժողովրդավարներ։ Մարդիկ, որ Հայաստանը ներքաշել են պատերազմի մեջ իրենց քաղաքական գործունեությամբ, ներքաշել են, քիչ չէ, կեսից էլ փախել են, գնացել իրենց տանը նստել, այսօր մեզ մեղադրում են, ասում են՝ Հայաստանը ներքաշել են պատերազմի մեջ։ 2018 թվին Հայաստանը պատերազմի մեջ չի եղե՞լ, 2016, 2017 թվին պատերազմի մեջ չի եղե՞լ, դրանից առաջ չի եղե՞լ։ Բա էդ ո՞նց եղավ, որ Նիկոլը կամ Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ներքաշեց պատերազմի մեջ»,- ասաց նա։
Անդրադառնալով իրենց հասցեին հնչող քննադատություններին, որ բարեփոխումներ չեն իրականացրել, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք, պրոբլեմը ֆիքսելով, վազում ենք դրա հետեւից։ Բայց պրոբլեմը ֆիքսելուց հետո պիտի լուծումը հասկանաս։ Մարդը հիվանդ է, Նեսոյի քարաբաղնիս են անում։ Նեսոյի քարաբաղնիսը մեր ամենադիպուկ բնորոշումն է, տաքություն ունի, դոշակները լցրու վրեն, նստի գլխին, վերջ, էդ է փրկությունը։ Հիմա մեզ ըստ էության ինչի՞ մեջ են մեղադրում, ասում են՝ արա, այ կառավարություն, մենք դարերով Նեսոյի քարաբաղնիսն ունենք որպես մեթոդ, փոխանակ գնայիք, դատական համակարգում անեիք Նեսոյի քարաբաղնիս, ժողովրդավարությունն անեիք Նեսոյի քարաբաղնիս, բոլոր հնարավոր տեղերում Նեսոյի քարաբաղնիս անեիք, նստել եք, ինչ եք անում։ Ոչ, մենք ասում ենք՝ պետք է հասկանանք խնդիրը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test