«Եթե ձեզանից որեւէ մեկը գումար ունի դնելու, որեւէ բան ուզում է անել քաղաքում, մենք պատրաստ ենք։ Կտուրների խնդիր կա, մանկապարտեզների, սպորտ դպրոցների, այնքան պրոբլեմ ունի Գյումրին, որը ուզում են, թող գումարներ բերեն, եթե ուզում են նմանատիպ բան անեն, թող գան, անեն։ Քաղաքի օրը իմ օրոք է արվել, ես եմ նշել Գյումրի քաղաքում, դա իմ ներդրած միջոցառումն է, 13 տարի ես այդ միջոցառումը անցկացրել եմ»,- այսօր, Հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հակադարձելով լրագրողի դիտարկմանը, որ քաղաքի տոնը նշելու հարցում իրեն աջակցում է բարերար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը ։
«Եթե դա իրենց ռեյտինգ է ապահովում, թող ասեն»,- սա էլ Վարդան Ղուկասյանի արձագանքն է լրագրողների այն դիտարկումներին, որ իշխող ուժի ներկայացուցիչները հայտարարում են, թե ինքը չի ցանկացել նշել Գյումրու օրը, բայց իրենց պնդումներից հետո միտքը փոխել է։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարց հնչեց նաեւ իր եւ իր որդու դեմ հարուցված քրեական գործերի մասին։ Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Ես չեմ տեսել մի երկիր, որ այդքան հոգս պատճառի իր ժողովրդին։ Ինձ կարո՞ղ եք ցույց տալ մի հատ երկիր աշխարհի տակ, որ այսքան դատավարական, դատական խնդիրներ առաջացնեն իրենց ժողովրդի նկատմամբ, բացի Հայաստանի Հանրապետությունից։ Մտածում եմ՝ ի՞նչն է պատճառը, հավանական է պատճառը նա է, որ ուզում են երկիրը դատարկեն։ Ամբողջ երկիրը դատարկվում է, մի հատ ժողովրդանպաստ, ազգանպաստ որոշում, որ հիմա տեսնեն, բացի ժողովրդին վատ բան անելուց, ես ոչ մի լավ բան չեմ տեսնում»։
Վարդան Ղուկասյանը պնդեց, որ Գյումրիում իր աշխատանքը խոչընդողող բաներ է նկատում. «Ես մոտավորապես 50 դիմում եմ գրել վարչապետին, քաղաքում լուրջ խնդիրներ կան։ Էն Արայիկ կա՝ ինչ-որ բան (նկատի ունի վարչապետի աշխատակազմի ղեկավարին-Ն․ Գ․), պատասխանում է, որ դիմումներն ուղարկեք մարզպետարան ։ Հլը պատկերացրեք՝ երկրորդ քաղաքի քաղաքապետը չի կարող վարչապետին գրություն ուղարկել, հլը չինովնիկական դաստիարակությանը նայեք։ Պինոչետի երկրում նման բան չի եղել։ Ինձ պատասխանել են, որ դուք իրավունք չունեք, պետք է գրեք մարզպետարան, մարզպետարանը նոր ուղարկի։ Հլը պատկերացրեք, չինովնիկական դաստիարակությանը նայեք։ Իսկ մի ժամանակ հեծանիվով էին երթեւեկում»,– ընդգծեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test