Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մոսկվան «Թրամփի ուղու» մասնակի՞ց է, թե՞ մրցակից 1in.am 1in.am

time
Մոսկվան «Թրամփի ուղու» մասնակի՞ց է, թե՞ մրցակից

Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը Թեհրանում արժանացել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հանդիպմանը:

Մեկ օր անց այդ հանդիպումների մասին բավական ընդարձակ տեղեկություն է տարածել Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունը: Ուշագրավ է, որ կողմերի միջև քննարկված հարցերի շարքում է գտնվել այսպես կոչված «Արաքսի միջանցք» նախագիծը:

Այդ տրանսպորտային «միջանցքի» շուրջ Իրանը և Ադրբեջանը սկզբունքային համաձայնության են եկել երկու տարի առաջ, տեղի է ունեցել Աղբենդի ուղեանց կամրջի հիմնարկեքի հանդիսավոր արարողություն: Ըստ ադրբեջանական կողմի՝ կամուրջը «մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի»:

Խոսքը վերաբերում է ավտոմոբիլային հաղորդակցությանը: Սեպտեմբերի 22-ին, ինչպես Ադրբեջանի կառավարությունն է հայտնել, իրանական կողմը վերահաստատել է իր տարածքում Քյալալա-Ջուլֆա ավտոմայրուղու հնարավորությունների մեծացման հանձնառությունը:

Այս տեղեկությունը, կարծես, վկայում է, որ Նախիջեւանի հետ հաղորդակցության հարցում Բաքուն դեռևս ակտուալ է պահում «Արաքսի միջանցքի» տարբերակը: Ի՞նչ է դա նշանակում: «Թրամփի ուղու» հարցում Ալիևը թերահավա՞տ է, թե՞ այն միայն երկաթուղային է լինելու, և Բաքուն Նախիջևանի հետ ավտոմաբիլային կապն ապահովելու է Իրանի տարածքով:

Աղբենդի ուղեանց կամրջի հիմնակերքի փուլում Ալիևը հեռանկար է մատնանշել, որ այն «կարող է ծառայել նաև Ռուսաստան-Իրան բեռնափոխադրումներին»:

Ադրբեջանի փոխվարչապետը Թեհրանում քննարկել է նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի հետ կապված հարցեր: Դա Ռուսաստան-Իրան հաղորդակցության նախագիծ է, որի մի ճյուղը, հավանաբար, ծրագրվում է Աղբենդ-Քյալալ գծով:

Տպավորություն է, որ Բաքուն Թեհրանի միջոցով Մոսկվային «հավատարմության երդում է տալիս»: Հարկ է նկատի ունենալ, որ օգոստոսի սկզբներին Աստրախանում գումարվել է Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Ի՞նչ միջամտություն է ծրագրում Ռուսաստանը, Մոսկվան ձգտում է ներգրավվել նաև «Թրամփի ուղու» նախագծին, թե՞ դրան այլընտրանք է ստեղծում՝ օգտագործելով իրանա-ադրբեջանական հարաբերությունների որոշակի բարելավումը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test