Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Պարոն վարչապետ, 4 տարի է՝ Վանաձորում քաղաքապետը պաշտոնակատար է։  էդ մարդը չի ընտրվել, բայց շարունակում է գործել»․ Արթուր Սաքունց aravot.am aravot.am

time
«Պարոն վարչապետ, 4 տարի է՝ Վանաձորում քաղաքապետը պաշտոնակատար է։  էդ մարդը չի ընտրվել, բայց շարունակում է գործել»․ Արթուր Սաքունց

«Այո, Հայաստանում ժողովրդավարությունը գոյություն ունի միայն իշխանության բարի կամքով, բայց 2018 թվականից հետո, եթե ինստիտուցիոնալ երաշխիքներ չկան, բարի կամքի ազդեցությունը ժողովրդավարական մթնոլորտի վրա ուզած, թե չուզած նվազում է։ Եվ այո, պարոն վարչապետ, այս Սահմանադրությունը ժողովրդավարության երաշխիք չէ, բայց այս Սահմանադրությունը 7 տարի շարունակում է գոյություն ունենալ։ Երբ պետք է լինում, մենք հղում ենք կատարում այս սահմանադրական նորմերին՝ մոռանալով, որ այդ Սահմանադրությունը վերջին հաշվով ժողովրդի կողմից չի ընդունվել։ Այս երկակի վիճակը շատ տարօրինակ ընկալումներ է առաջացնում՝ ո՞նց կարող ենք մենք ղեկավարվել ժողովրդի կողմից չընդունված Սահմանադրությամբ 7 տարի շարունակ»,- այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «մենք ընկալում ենք մեզ, մեր միջավայրն ու աշխարհը Ստալինի, Խրուշչյովի եւ Բրեժնեւի ստեղծած մոդելներով ու ասում ենք՝ իսկ կարո՞ղ է Հայաստանում ժողովրդավարությունն իդեալական չէ», Սաքունցն ասաց․ «Իսկ ո՞վ է ասել, որ սովետական ռեժիմը չէ խնդիրը։ Մենք տվե՞լ ենք քաղաքական եւ իրավական գնահատական կոմունիստական կառավարման այդ ժամանակահատվածին, չենք տվել։ 1991 թվականից հետո՝ ՀՀ անկախացումից հետո մենք մնացել ենք որպես հետխորհրդային պետություն։ Չտրվեց իրավական ու քաղաքական գնահատական այդ ժամանակահատվածին։ Չասվեց, որ դա օկուպացիոն ռեժիմ էր, մինչեւ հիմա ընդունվում է, որ նոյեմբերի 29-ին կարմիր բանակը եկավ ու ազատագրեց Հայաստանը։ Իսկ ո՞վ է տվել այդ գնահատականը, որ համակարգը եղել է դիկտատորական, որն օկուպացրել է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի առաջին հանրապետության կորուստը եղել է բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից օկուպացման հետեւանքով։ Երկրորդ գնահատականը չտրվեց 2018 թվականին՝ խոսքը վերաբերում է անցումային արդարադատության իրականացմանը»։

Նա ասաց, որ ակնկալում ու պահանջում են իշխանություններից բարեփոխումներ, մասնավորապես, դատական համակարգում։

Սաքունցն ասաց, որ Հայաստանում չի գործում իշխանությունների տարանջատման եւ փոխզսպման մեխանիզմը։ «Պարոն վարչապետ, 4 տարի է՝ Վանաձոր քաղաքում քաղաքապետը պաշտոնակատար է։ Տեղական ժողովրդավարության տեսակետից չի ընտրվել էդ մարդը, բայց շարունակում է գործել։ Միայն Վանաձորի մասին չէ խոսքը, մենք տեսնում ենք, որ ՏԻՄ համակարգում ժողովրդավարական ինստիտուտները եւ մոտեցումները երաշխավորված չեն։ Մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում կենտրոնացում, այդ կենտրոնացումը որեւիցե աղերս չունի ժողովրդավարության հետ»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test