Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ո՞վ կպաշտպանի գնդակահարված հայ գերիների իրավունքները դատական հայցերից հրաժարվելուց հետո sputnik sputnik

time
Ո՞վ կպաշտպանի գնդակահարված հայ գերիների իրավունքները դատական հայցերից հրաժարվելուց հետո
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը, որը վերաբերում է 2022 թվականի սեպտեմբերին Սև լճի մոտակայքում գնդակահարված հայ գերիների իրավունքների պաշտպանությանը։
Ադրբեջանական ագրեսիայից հետո 2022 թվականի սեպտեմբերին սոցիալական ցանցերում հայտնվեցին հայ գերիների գնդակահարության կադրեր։ Տեսանյութում երևում էր, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից նկարահանվել էր 4-ի գնդակահարությունը: Կարճ ժամանակ անց հետաքննիչները և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պարզեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լճի մոտակայքում մահապատժի են ենթարկել գերեվարված առնվազն 9 հայ զինծառայողի։
Ենթադրվում է, որ միջազգային դատական ատյաններում հայցերի փոխադարձ հրաժարման շրջանակում Հայաստանը կհրաժարվի նաև հայ զինվորներին գնդակահարած ադրբեջանցի զինծառայողներին պատասխանատվության ենթարկելու իր պահանջից։
Այս ամենը հաշվի առնելով` Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, հասկանալու համար` արդյոք ՀՀ-ն այս պահին որևէ կերպ ներգրավված է 2022 թվականի Սև լճի մոտակայքում հայ գերիներին գնդակահարողներին միջազգային դատական ատյաններում պատասխանատվության կանչելու գործում, և եթե այո, ապա ինչ է լինելու այդ գործի հետ Ադրբեջանի հետ համատեղ հայցերը հետ կանչելուց հետո:
Մեր հարցերին ի պատասխան գերատեսչությունից հայտնեցին, որ արդարադատության նախարարությունը չի հանդիսանում պատասխանատու մարմին, հետևապես խնդրո առարկա հարցերին վերաբերող համապատասխան մեկնաբանություններ ստանալու համար նպատակահարմար է դիմել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին:
ՀՀ ներկայացուցչի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նշված դեպքին առնչվող ՀՀ պահանջները ներառված են ՀՀ կառավարության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի», ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարան ներկայացված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատներում:
Միջազգային հայցերից հրաժարվելու դեպքում Ադրբեջանը կդադարի լինել իրավախախտ. Արամ Օրբելյան
Մեր երկրորդ հարցին ի պատասխան՝ գրասենյակից նշել են, որ ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր միջպետական գանգատները գտնվում են քննության ընթացիկ փուլում:
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը և իր գրասենյակը ողջ ծավալով շարունակում են ներկայացնել և պաշտպանել Հայաստանի շահերը վերը նշված միջպետական գործերով», - ասվում է հայտարարության մեջ։
Այնուամենայնիվ, գրասենյակը չի մեկնաբանել, թե ինչ կլինի այս գործի հետ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային դատական ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարվեն։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների նախաստորագրված համաձայնագրի տեքստը: Այն բաղկացած էր 17 հոդվածից: Նշվում էր, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց կողմերը փոխադարձաբար հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, պարտավորվելով չներկայացնել նոր հայցեր և չմասնակցել կողմերից մեկի դեմ երրորդ պետությունների կողմից հարուցված դատական գործընթացներին։
Ի՞նչ է սպասում հայ գերիներին. Ղազարյանը` միջազգային ատյաններից հայցերի հետկանչման մասին
Հիշեցնենք` սեպտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
Հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը. Սահակյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test