Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հայաստանի Սահմանադրությունը եւ իրավակարգը նույնքան ատելի է մեր ժողովրդի համար, ինչքան ատելի է եղել նախկիններում»․ Նիկոլ Փաշինյան aravot.am aravot.am

time
«Հայաստանի Սահմանադրությունը եւ իրավակարգը նույնքան ատելի է մեր ժողովրդի համար, ինչքան ատելի է եղել նախկիններում»․ Նիկոլ Փաշինյան

«2018 թվականից այսկողմ Հայաստանում որեւէ ընտրություն կեղծվե՞լ է։ Ես կարծում եմ՝ ամբիցիոզ չի հնչի, եթե ասեմ՝ ոչ, ոչ մի ընտրություն չի կեղծվել։ Այսօր Հայաստանում ցանկացած մարդ կարո՞ղ է իր տեսակետը հայտնել ցանկացած բանի մասին, ես կարծում եմ՝ շատ ամբիցիոզ չի լինի իմ հայտարարությունը, եթե ասեմ՝ այո։ Այսօր Հայաստանում կա՞ ինտերնետից օգտվելու որեւէ սահմանափակում` ո՛չ։ Հայաստանում մամուլը գործո՞ւմ է ազատորեն, ես կարծում եմ, որ ամբիցիոզ չի լինի իմ հայտարարությունը, որ ասեմ՝ այո, գործում է ազատորեն»,- այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «Ես որոշել էի շատ ամբիցիոզ հայտարարություններ չանել, բայց թույլ տվեք ասել՝ իսկ ո՞վ է այսօր Հայաստանում ժողովրդավարության լիդերը, պաշտպանը եւ ժողովրդավարության արժեքների կրողը։ Այս դեպքում բացառիկ իրավիճակ ունենք, որ այդ արժեքների կրողն իշխանությունն է։ Ժողովրդավարության լիդերն ո՞վ է Հայաստանում՝ իշխանությունը, քաղաքացիական հասարակությունը»։

Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց՝ իսկ ինչպիսի՞ն կարող է լինել ժողովրդավարությունը մի երկրում, որտեղ մենք բոլորս ապրում ենք Ստալինի եւ Բրեժնեւի ստեղծած հայրենասիրության մոդելներով։ «Մենք ընկալում ենք մեզ, մեր միջավայրն ու աշխարհը Ստալինի, Խրուշչյովի եւ Բրեժնեւի ստեղծած մոդելներով ու ասում ենք՝ իսկ կարո՞ղ է Հայաստանում ժողովրդավարությունն իդեալական չէ։ Իհարկե, չի կարող Հայաստանում ժողովրդավարությունն իդեալական լինել, որովհետեւ մարդիկ՝ ինձանից սկսած, մտածում են Ստալինի ձեւակերպած բանաձեւերով, Ստալինի ներմուծած արտահայտություններով ու հայացքներով։ Եվ այս առումով ժողովրդավարության ամենակարեւոր հատկանիշը ինքնահայեցումն է։ Այնտեղ, որտեղ չկա ինքնահայեցում, չկա ժողովրդավարություն։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է խոսենք ժողովրդավարության մեր ստանդարտի մասին։ Իսկ ի՞նչ է ժողովրդավարությունը, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում ժողովրդավարությունը։ Այսօր Հայաստանում ժողովրդավարության մի հսկայական մասը պարզ հայհոյախոսությունն է։ Իսկ ո՞վ է, որ ժողովրդավարությունը պաշտպանում է սրանից, ես չեմ տեսնում, որ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանող կա։ Ժողովրդավարությունը շահագործող ինչքան ասես կա։ Մենք հայհոյում ենք՝ հեր, մեր, երեխա, ծնող։ Նույն քաղաքացիական հասարակությունը նույնիսկ ստիպված է արդարանալ, թե ինչո՞ւ է իշխանությանը բարեւ տալիս։ Էդ նորմալ է, բայց, կներեք, ես քաղաքացիական հասարակությանը հարց ունեմ՝ էդ հայհոյախոսության դեմ ո՞վ է պայքարում ՀՀ-ում։ Ժողովրդավարությունը հայհոյախոսությո՞ւն է, մանկահասակ երեխեքի հասեցին սեռական բնույթի հայհոյանքներ տա՞լն է»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ երեք բարեփոխումներ են պետք Հայաստանում՝ նպաստելու ժողովրդավարության կայացմանը։ «Դա նոր Սահմանադրության ընդունումն է, որովհետեւ ամենակարեւոր ինստիտուցիոնալ խնդիրը, որը պետք է լուծվի, դատական իշխանության օրգանիկ կապի ստեղծումն է ժողովրդի հետ»,- արձագանքեց նա։

Փաշինյանն ասաց, որ այսօր ՀՀ-ում դատական իշխանությունը ոչ միայն չի բխում ժողովրդից, այլեւ ընդհանրապես կտրված է ժողովրդից։ Նա նշեց, որ նոր Սահմանադրության համատեքստում որոշակի փոփոխություններ ու առաջարկներ են գեներացվում, որոնք այդ խնդիրը լրջորեն պետք է լուծեն։ Ասաց, որ մի առաջարկ էլ գեներացվել է իրենց քաղաքական թիմում՝ խոսքը Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման մասին է։ «Քանի դեռ մենք այս հարցը չենք լուծել, ֆունդամենտալ շատ հարցեր չենք լուծելու։ 2018 թվականի հեղափոխությունից հետո այն փաստից, որ իշխանությունը հայտարարել է՝ ես գործ չունեմ դատական համակարգի հետ, Հայաստանում եւ Հայաստանի տարածքից դուրս բազմաթիվ ձեռքեր շփվել են։ Ասել են՝ էս ինչ լավ է, Հայաստանի իշխանությունն ասել է՝ ես գործ չունեմ դատական համակարգի հետ, հիմա մենք գործ ունենք դատական համակարգի հետ։ Եվ ես ասում եմ՝ այո, բազմաթիվ որոշումներ թելադրվել են տարբեր շրջանակների կողմից, այդ թվում՝ Հայաստանից դուրս գտնվող։ Դա մեր պատկերացրած հիբրիդային պայքարի մեթոդներից մեկն է։ Եվ էն ռեֆորմը, որը պետք է անենք, դա նոր Սահմանադրության ընդունումն է, որը, ի դեպ, օրգանական կապ պետք է ստեղծի ժողովրդի եւ իրավակարգի միջեւ։ 1995 թվականից սկսած ոչ մի սահմանադրական հանրաքվեում ժողովրդի 50+1 տոկոսը չի գնացել եւ Սահմանադրության օգտին չի քվեարկել։ Հայաստանում հաստատված իրավակարգը ժողովուրդն իրենը չի համարում։ Այսօրվա Հայաստանի Սահմանադրությունը եւ իրավակարգը նույնքան ատելի է մեր ժողովրդի համար, ինչքան ատելի է եղել նախկիններում։ Այն ժամանակ է, հիմա էլ ժողովուորդը համարում է, որ ինչ-որ մարդկանց խումբ իրեն պարտադրել է այդ իրավակարգը»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test