Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Կիրանցից մոտ 15 հեկտար հող է հանձնվել. Փաշինյանի բացահայտ սուտը hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Կիրանցից մոտ 15 հեկտար հող է հանձնվել. Փաշինյանի բացահայտ սուտը

Սեպտեմբերի 20-ին՝ ՔՊ համագումարի իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանազատման ու Կիրանցի խնդրին․ «Սահմանազատված սահմանն է անվտանգության երաշխիքը, եւ ովքեր չեն հավատում սրան, թող գնան Կիրանց, որտեղ Ադրբեջանից ընդամենը 50-60 մետր հեռավորության վրա երեխաները դպրոց են գնում ու ֆուտբոլ են խաղում։ Ունե՞ն արդյոք նրանց ծնողներն անվտանգության մտահոգություններ։ Չունեն: Հակառակ դեպքում իրենց երեխաներին թույլ չէին տա դպրոց գնալ եւ ֆուտբոլ խաղալ Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը 50-60 մետր այս կողմ։ Եթե Կիրանցի երեխաները 40 տարի առանց նորմալ դպրոցի ու ֆուտբոլի դաշտի դիմացել էին, անվտանգության վախերի պարագայում էլի կդիմանային, բայց դիմանալու կարիք չկա, որովհետեւ կա խաղաղություն, եւ խաղաղությունը Կիրանցում է, խաղաղությունը Հայաստանում է»։

ՔՊ կուսակցության համագումարից հետո պատասխանելով Տավուշից տարածքների հանձնման վերաբերյալ «Հրապարակի» լրագրողի հարցին, Փաշինյանն ասել է․ «Տավուշից մի միլիմետր անգամ հող չի հանձնվել, մի միլիմետր անգամ։ Հասկանո՞ւմ եք՝ Տավուշը շատ կոնկրետ․․․ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը գիտե՞ք ինչի մասին ա եւ ինչի համար ա կարեւոր․ որովհետեւ մյուս գաղափարախոսությունը․․․ տենց․․․ Տավուշն ամորֆ մի մարմին ա, որը ըտենց դժվար ա նկարագրել։ Հայաստանն ամորֆ մարմին ա, որը դժվար ա նկարագրել: Իրական Հայաստանի եւ դե յուրե գաղափարախոսությունը․.․ Տավուշի մարզն ունի շատ կոնկրետ նկարագրված սահմաններ, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն վավերացված պայմանագրերով։ Տավուշից մի միլիմետր, 0,1 միլիմետր հող չի հանձնվել: Սահմանազատման արդյունքում 0,1 միլիմետր հող չի հանձնվել։ Սա է իրականությունը, եւ մենք այդ իրականության հետ առերեսվում ենք, եւ էդ ա իրականությանը, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատությունը, անվտանգությունն ապահովվում է, այդ թվում` ձեր անվտանգությունը եւ այդ թվում՝ ձեր ազատությունը»։

Բայց Նիկոլ Փաշինյանի պատասխանն ակնհայտ կեղծիք է, բացարձակ սուտ, այդ սուտն արտաբերելու համար Փաշինյանը մեծ ջանքեր է գործադրել, սակայն նրա պատասխանը միանգամայն անտրամաբանական եւ կցկտուր է։ Տավուշից 1 կամ 0,1 միլիմետր անգամ հող Ադրբեջանին չհանձնելու վերաբերյալ մեծ սուտը որպես ճշմարտություն ներկայացնելու, իր խոսքը համոզիչ դարձնելու համար Նիկոլ Փաշինյանը նույն միտքը մի քանի անգամ է կրկնել, բայց գոնե Տավուշում ապրողները գիտեն, որ դա սուտ է։ Հիմա խոսենք փաստերով։

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը, որը կառուցված է Քարահան գետի վրա, միշտ էլ գտնվել է Հայաստանի տարածքում, սակայն սահմանազատման անվան տակ հանձնվեց Ադրբեջանին: Այդ պատճառով պետական բյուջեից մեծ ծախսեր արվեցին, Կիրանցով ձգվող նոր ճանապարհ կառուցեցին: Կառավարության գաղտնի որոշումով Կիրանցի բնակիչներին պատկանող 56 անշարժ գույքի համար դրանց սեփականատերերին, ովքեր ունեն կադաստրից տրված սեփականության վկայականներ, պետական բյուջեից դրամական փոխհատուցում տվեցին։ Չնայած փոխհատուցման գումարների չափը գաղտնի է պահվում։ Եթե Ադրբեջանին հանձնված այդ տարածքները, նաեւ՝ Կիրանցի 2 ընտանիքների առանձնատներն այդ բնակիչների սեփականությունը չէին, ինչո՞ւ դրանց համար դրամական մեծ փոխհատուցումներ տրվեցին, ինչո՞ւ էին ի նշան բողոքի` Կիրանցի բնակիչները փակում միջպետական ավտոճանապարհը։ Նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ կադաստրից Կիրանցի բնակիչներին տրված սեփականության վկայականների օրինականության վերաբերյալ իրավապահները քննություն են անում, այդ քննության արդյունքներն ո՞ւր են։

Կիրանցից մեզ հայտնեցին, որ իրավապահներն այդ վկայականների ծագման վերաբերյալ գյուղում քննություն են արել, սակայն հակաօրինական ոչինչ չեն գտել։ Կիրանցի 7 բնակիչ` Կիրանցի պաշտպանության ժամանակ զոհվածների հարազատները, հրաժարվեցին իրենց անշարժ գույքի, հողերի համար դրամական փոխհատուցում ստանալուց։ Կիրանցի բոլոր բնակիչները գիտեն գյուղի տարածքում բիզնեսով զբաղվող համագյուղացու մասին, որին մեծ փողեր էին առաջարկել, հարյուր հազարավոր դոլարին համարժեք գումար, սակայն այդ բնակիչը հրաժարվել է իրեն պատկանող տարածքի համար դրամական փոխհատուցում ստանալուց։ Կիրանցի բնակիչների վկայությամբ՝ ընդհանուր առմամբ, Կիրանցից Ադրբեջանին հանձնվել է մոտ 15 հեկտար հող։ Արդյունքում` 2024-ին Կիրանցում հնձվել էր 38 հեկտար աշնանացան ցորեն, իսկ 2025-ին՝ ընդամենը 6,8 հեկտար։ Կիրանց գյուղի արոտավայրերի մի մասն Ադրբեջանին հանձնելու հետեւանքով Կիրանցում պահվող խոշոր եղջերավոր անասունների թիվը կրճատվել է։

Ինչ վերաբերում է անվտանգության «պատին»` Կիրանցում, միջպետական ավտոճանապարհի եզրին կառուցված ցանկապատի մի մասը քարից է, մեծ մասը՝ մետաղյա թիթեղից, այն անգամ ֆիզիկապես չի կարող բնակիչների անվտանգությունն ապահովել։ Երբ ադրբեջանական զինուժը նախահարձակ լինի, այդ ցանկապատն ուղղակի կփլուզվի։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test