Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակցին Փաշինյանը պաշտոնի է նշանակել armlur.am armlur.am

time
Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակցին Փաշինյանը պաշտոնի է նշանակել

Հայ ազգային կոնգրեսի վարչության նախկին անդամ, Լևոն Տեր-Պետրոոյանի թիմի կարկառուն անդամ Արամազդ Ղալամքարյանին քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է Ջրային կոմիտեի նախագահ: 2007 թվականից սկսած Ղալամքարյանը ՀԱԿ ակտիվիստներից է եղել, ՀԱԿ-ի հետ ակտիվ պայքարողների շարքում է եղել:

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց որոշ ժամամակ հետո Ղալամքարյանը հեռացել է ՀԱԿ-ի շարքերից, սկսել է քննադատել ՀԱԿ առաջնորդների վարած քաղաքականությունը: Ու շատ երկար տարիներ հավատարիմ ՀԱԿ-ական լինելով հանդերձ վերջինս այս տարվա հունիսին մի սկանդալային գրառում էր արել ֆեյսբուքում, նշելով, թե Ղարաբաղյան շարժումը ԿԳԲ-ի նախաձեռնածն է, իսկ Տեր-Պետրոսյանը ԿԳԲ-ի «ագենտ» է:

«Որոշեցի ամփոփել Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի ու Հայ ազգային կոնգրեսի էջը՝ մեկ անգամ եւ ընդմիշտ արձանագրելով որոշ դրվագներ, տալով դժվար հարցեր, լույս սփռելով որոշ դրվագների վրա, որոնց միջով ապրել ենք 1988-ից ի վեր։ կանխավարկածս բավական հավակնոտ ու հանդուգն ա. Կոնգրեսի իմ ներկա ու նախկին բազմաթիվ ընկերներ, ծանոթներ ու զինակիցներ ԱԶՆԻՎ ՉԵՆ, երբ քննադատում են գործող իշխանությանն ու պաշտպանում են Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին շրջանում արված քայլերը։ նախեւառաջ արձանագրենք, որ ես իմ արած ՈՐԵՎԷ բանից չեմ հրաժարվում»,-նշել էր Ղալամքարյանը:

ՀԱԿ անդամների տարբեր հորդորներին, թե նրա հայտարարությունը խայտառակություն է, Ղալամքարյանը հեռացրել էր իր գրած ստատուսը, բայց իշխանական լրատվականները դրանք տարածել էին:

Վերջինս աշխատել է նաև «World Vision Armenia»-ում, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչը։

Հիշեցնենք, որ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սեդրակյանը պաշտոնից ազատվեց սեպտեմբերի 11-ին։ Նա այդ պաշտոնում աշխատեց 4 ամիս. նշանակվել էր 2025-ի մայիսին։

Սոնա Գրիգորյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test