Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Վաղը պահանջելու են մետրոյից հանել «Գարեգին Նժդեհ», «Զորավար Անդրանիկ» կանգառները hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Վաղը պահանջելու են մետրոյից հանել «Գարեգին Նժդեհ», «Զորավար Անդրանիկ» կանգառները

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է:

- Սեպտեմբերի 20-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը թեւակոխում է չորրորդ հանրապետություն, որ երրորդ հանրապետությունն այլեւս անցյալում է եւ այլն: Ի՞նչ նախադեպ է սրանով ձեւավորում Փաշինյանը, երբ մի ամբողջ պատմական շրջան միանձնյա համարում է փակված եւ հայտարարում է այն մասին, որ երրորդ հանրապետությունն անցյալում է….

- Նիկոլ Փաշինյանը բերեց ահռելի ողբերգություններ Հայաստանի համար, նա կործանեց Արցախի Հանրապետությունը, Հայաստանի անվտանգության խնդիրները հանեց ջրի երես եւ ոչնչացրեց մեր հարաբերությունները բոլոր դաշնակիցների հետ: Նա Հայաստանը կախվածության մեջ գցեց Ադրբեջանից եւ Թուրքիայից եւ, ըստ էության, շատ լավ հասկանում է, որ այլեւս չունի ընտրության հնարավորություն, փորձում է նման հայտարարություններով ինչ-ինչ խնդիրներ լուծել: Թուրքիան եւ Ադրբեջանը Փաշինյանից կոնկրետ պահանջներ ունեն: Օրինակ` հրաժարվել Հայաստանի բոլոր ազգային կառույցներից, անգամ ձեւակերպումներից եւ խորհրդանիշներից: Դրանցից մեկը Հայ առաքելական եկեղեցին ոչնչացնելն է, մյուսը` ազգային սիմվոլիկան ջնջելը, վաղը-մյուս օրը պահանջելու են անգամ Երեւանի մետրոպոլիտենից հանել «Գարեգին Նժդեհ», «Զորավար Անդրանիկ» կանգառները, դրանք փոխարինել այլ անվանումով, քանդել Նժդեհի անվան հրապարակը եւ անվանափոխել: Իսկ ամենավերջում պահանջելու են, որ Հայաստանում բնակեցվեն ադրբեջանցիներ: Սա մի գործընթաց է, որը պարտադրված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Նիկոլ Փաշինյանն այդ պահանջները ստիպված կատարում է, որպեսզի կարողանա հասարակությանն ասել, որ բերում է խաղաղություն, բարեկեցություն: Չորրորդ հանրապետությունն անցումային փուլ է Հայաստանի համար, որպեսզի այն դառնա Արեւմտյան Ադրբեջան: Հյուսիսային Կիպրոսում թուրքական հանրապետություն է, Ադրբեջանում եւս ձեւավորվել է թուրքական հանրապետություն, Սիրիայում եւս փորձում են թուրքական հանրապետություն ձեւավորել: Ուղղակի այնտեղ խնդիրն այն է, որ արաբները թվով շատ են, այժմ էլ Հայաստանում կա մի իշխանություն, որն իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի: Հասարակությանը պատերազմի վտանգով վախեցնելով՝ մեսիջ են փորձում հղել, որ եթե Փաշինյանը չվերընտրվի, ապա պատերազմ տեղի կունենա, դրա դիմաց խաղաղության պայմանագիր են կնքում եւ քանի որ չեն կարող բացեիբաց հայտարարել, որ Հայաստանում ձեւավորվում է թուրքական իշխանություն, այն անվանակոչում են Հայաստանի չորրորդ հանրապետություն: Եթե այս պրոյեկտը վերջնական կյանքի կոչվի, ապա հաջորդ քայլը լինելու է այն, որ ստեղծվի համատեղ հայ-ադրբեջանական պետություն: Իսկ ինչ է տեղի ունենալու դրանից հետո: Տեւական ժամանակ անց հայերը զգալու են, որ իրենց ներկայությունն այստեղ անիմաստ է, եւ առաջանալու է մասսայական արտագաղթ: Ալիեւը նպատակ է դրել Հայաստանի Հանրապետությունը գրավել խաղաղ ճանապարհով: Իսկ այդ խաղաղ ճանապարհը կյանքի է կոչվելու Փաշինյանի թեթեւ ձեռքով:

- Փաշինյանը հուզվեց, խոնարհվեց հերոսների հիշատակի առաջ….

- Ի՞նչ եք կարծում՝ նա կարո՞ղ է անկեղծորեն հուզվել նահատակների համար կամ մտածել սեւազգեստ մայրերի մասին: Նա կեղծ մարդ է, որը ցուցադրում էր թատերական ներկայացում: Իսկ նպատակն այն էր, որ էմոցիոնալ առումով հասարակության մի զանգվածին կարողանա իրենով անել: Խոսում է մայրերի մասին, որպեսզի նորից վախ ներշնչի, ինչու՝ որովհետեւ մայրերն են ամենաշատը վախենում, մայրերն ունեն զավակներ, ամուսիններ: Խոսելով մայրերի մասին՝ նա փորձում է բռնել նրանց վախը, մեսիջն այն է, որ եթե ես չլինեմ, ապա կլինի պատերազմ: Ողջ նպատակը սա էր այդ ներկայացման: Պետք է այնպես անել, որ հասարակությունը հասկանա, որ Փաշինյանի այլընտրանքը նույնպես խաղաղություն է հաստատելու:

- Այսինքն` կարծում եք, որ Փաշինյանի այս քայլերն ազդո՞ւմ են ընտրազանգվածի վրա:

- Այո, միանշանակ ազդում են, հատկապես եթե չկա այլընտրանք, ապա ինչո՞ւ պետք է չազդեն: Շատ լավ էլ ազդում են, եթե ընդդիմությունը մնա քնած ու ոչինչ չանի եւ միայն խոսի այն մասին, թե ինչքան վատն է Նիկոլ Փաշինյանը եւ ինչքան սխալներ է անում, ապա, բնականաբար, հանրության մի հստակ զանգվածի վրա ազդելու է Փաշինյանը: Եթե մարդն առաջարկ տեսնում է միայն մեկ կողմից, ապա, բնականաբար, հակված է շարժվել այդ ուղղությամբ:

- Կարծում եք՝ ընդդիմությունը ոչինչ չի՞ անում:

- Ինձ թվում է՝ դա տեսնում են բոլորը: Այդ պասիվությունը նպաստում է իշխանության ամրապնդմանը: Իշխանությունը հասարակության հետ հայտնվել է մենախոսության մեջ: Շարունակ խոսում է, փորձում է համոզել մարդկանց, որ իրեն ընտրելով, ընտրում են խաղաղությունը, բայց դա իրականում մեծ խաբեություն է: Ադրբեջանի եւ Թուրքիայի ծուղակը: Հայաստանը ոչնչացնելու պարզ ծրագիր է մշակվում: Այլընտրանքը պետք է համոզի մարդկանց, որ Փաշինյանի առաջարկած խաղաղությունն իրական խաղաղություն չէ, որ խաղաղություն առաջարկում է նաեւ ընդդիմությունը, առանց նվաստացման, առանց թշնամիներից կախվածության:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test