Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Քննությունը կպարզի` ով ում է հայհոյել կամ ծեծել hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Քննությունը կպարզի` ով ում է հայհոյել կամ ծեծել

Սեպտեմբերի 15-ին Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ահազանգել էր իր հանդեպ բռնության մասին՝ հայտարարելով, որ դա կապված է նախորդած օրերին իր եւ Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանի միջեւ տեղի ունեցած վիրտուալ վիճաբանության հետ։ Ավետ Բաբայանը, սակայն, վստահեցնում է, որ Կարապետյանն է իրեն հայհոյել։ Հակոբ Կարապետյանի հայտարարությունից հետո նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածով՝ «Ֆիզիկական ներգործություն»։

Մենք հետաքրքրվեցինք, թե այս ընթացքում Կարապետյանին չե՞ն փորձել համոզել, որ Ավետ Բաբայանի դեմ իր դիմումը հետ վերցնի եւ հաշտության գնա: Նա պատասխանեց, որ Բաբայանի կողմից որեւէ միջնորդություն չի ստացել այն մասին, որ հետ վերցնի իր դիմումը։ «Ես իրեն չեմ ճանաչել, եւ մի թիմից չենք եղել։ Ես հայեցողական պաշտոնյա եմ եղել, քաղաքապետ Մարությանի թիմից, ինքը համայնքային ծառայող է եղել, որը, կարծեմ, մեր գալուց առաջ է ծառայության անցել։ Ընդհանուր ընկերներ, ծանոթներ չունենք, որեւէ մեկն էլ ինձ չի կարող համոզել, հավատացած եղեք»,- ասաց նա։

Հարցին, թե համոզվա՞ծ է, որ հենց Ավետ Բաբայանն է իր վրա հարձակվել, ասաց․ «Դրա հետ կապված նախաքննություն է գնում, ավել բան չեմ կարող ասել, քան Քննչական կոմիտեն է ասում»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test