Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Խնդիրն այցը չէ, այլ՝ այն, թե դու ինչ միսիայով ես հակառակորդի երկիր մեկնում hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Խնդիրն այցը չէ, այլ՝ այն, թե դու ինչ միսիայով ես հակառակորդի երկիր մեկնում

ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը սեպտեմբերի 19-21-ը Բաքվում էր: Նա մասնակցել է Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին: Նրա՝ Բաքու մեկնումը տարատեսակ մեկնաբանությունների ու քննարկումների առիթ տվեց, քանի որ այն համընկավ Արցախի հայաթափման տարելիցին եւ ՀՀ անկախության տոնին:

- Հաշվի առնելով Ադրբեջան-Հայաստան իրական փոխհարաբերությունները, ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ տնօրենի գործուղումը Բաքու։

- Նման մակարդակով այցն ունի քաղաքական հենք, այլապես այն չէր կայանա: ԱԱԾ տնօրենն իր մակարդակում չէր կարող մասնակցության վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնել: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ձգտում է համագործակցության թուրքական աշխարհի հետ, հետեւաբար, այցը պետք է դիտարկել այդ ուղղությամբ ձեռնարկվող քաղաքական քայլերի, միջոցառումների շարքում:

- Շատերն ասում են, որ ԱԱԾ տնօրենի՝ Բաքու այցելությունն ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե նա Հայաստան վերադառնար գերիների հետ, սակայն ոչ մի գերի չի վերադարձել։ Նման գործելաոճն ի՞նչ ազգային անվտանգային խնդիրների մասին է խոսում։

- Գերիների վերադարձի հարցը կարող է լուծվել բացառապես քաղաքական բարձր մակարդակում՝ դատաիրավական փաթեթավորմամբ: Սա այն հարթակը չէ, որտեղ հնարավոր լինի նման զգայուն հարցի հետ կապված ինքնուրույն որոշում կայացնել: Իմ կարծիքով, հայկական կողմը պարզապես արել է համագործակցության հետ կապված առաջին քայլը, իսկ համագործակցությունը գործնականում կարող է վերաբերելի լինել թե՛ սահմանային խնդիրներին, թե՛ անհետ կորած անձանց որոնման աշխատանքներին, ինչու չէ` նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերով ինֆորմացիայի օպերատիվ փոխանակման կանալներ ստեղծելուն, որը չեմ ցանկանում մասնավորեցնել եւ այլն:

- Իսկ Ադրբեջանի ԱԱԾ-ի հետ համագործակցությունը չի՞ լինի արդյոք ղեկավար-ստորադաս կարգավիճակով:

- Չեմ կարծում, թե Ադրբեջանի անվտանգության կառույցի հետ համագործակցությունն այս փուլում մեզ համար կլինի ստորադասության կարգով, այդ ռիսկը ես տեսնում եմ ոչ հեռու ապագայում, երբ թուրքական աշխարհի դիրքերն էլ ավելի կամրապնդվեն Հայաստանում, նրանք կունենան ռեալ ազդեցություն, հենք:

- Դուք եղել եք ԱԱԾ տնօրեն, կգնայի՞ք Բաքու, եթե այո, ապա ո՞ր դեպքում, եթե ոչ` ինչո՞ւ։

- Խնդիրն այցը կատարելու փաստը չէ, խնդիրն այն է, թե դու ինչ միսիայով ես հակառակորդի երկիր մեկնում, որն է քո օրակարգը, մեկնման նպատակը: Այսօրվա իրավական կարգավորումներով եւ փաստացի ԱԱԾ տնօրենը չի կարող չլինել օրվա քաղաքական իշխանության գաղափարախոսության կրողն ու իրագործողը, դրա համար էլ ենթադրվում է, որ նա մեկնել է Բաքու՝ այդ կուրսը տանելու, իրականացնելու համար: Անձամբ ես իմ ընտրությունը, որոշումը կայացրել եմ դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 7-ին՝ հեռանալով կառավարող վարչախմբից, քանի որ չեմ ցանկացել մասնակցել, նպաստել այն ամենին, ինչը տեղի է ունենում այսօր: Ես մեր հայրենիքը չեմ տեսնում թուրքական աշխարհի ազդեցության ներքո, դա ինձ համար անընդունելի է, ես չեմ հավատում մեր միջեւ հավասարության սկզբունքով համագործակցությանը, պարզապես վստահ եմ, որ թուրքական աշխարհի հետ մենք կարող ենք հավասարի պես շփվել ու համագործակցել, եթե հանդես գանք ինքնուրույն եւ ուժեղ դիրքերից, այլապես հայտնվելու ենք վասալի կարգավիճակում, որը գնալով խորանալու է, մինչեւ հանգեցնի անկման:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test