Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե ուզում է բարեփոխել Եկեղեցին, թող նախ հրաժարական տա: Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում հայտարարել է․ «Կտրիճ Ներսիսյանին կհամոզենք, որ Աստված կա, իսկ ժողովուրդն իր վրա իշխանություն ունի»։ Նա նաև հավելել է, որ եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը չհեռանա «առանց ժողովրդական ներգործության», ապա «կլինի ժողովրդական ներգործություն»։ Բայց ի՞նչ է նշանակում «ժողովրդական ներգործություն»։ Եթե դա խաղաղ հավաք է, ապա այն երաշխավորված է Սահմանադրությամբ։ Բայց եթե խոսքը վերաբերում է Եկեղեցու ներքին գործերին միջամտելուն, ապա դա արդեն հակասում է Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրություն․ Հոդված 18 (Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակ) Հոդված 41 (խղճի, կրոնի և համոզմունքների ազատություն) Հոդված 44 (խաղաղ հավաքների ազատություն) Հոդված 78 (համաչափության սկզբունք) Հոդված 79 (իրավունքների սահմանափակման հիմքեր) Վարչապետը, իր պաշտոնական դիրքից ելնելով, չի կարող նախաձեռնել կամ առաջնորդել «ժողովրդական ներգործություն» Եկեղեցու դեմ։ Դա իշխանության չարաշահում է և հակասահմանադրական միջամտություն։ Եթե նա ցանկանում է զբաղվել Եկեղեցու բարեփոխմամբ, ապա նախ պետք է հրաժարական տա և հանդես գա որպես սովորական քաղաքացի։ Հակառակ դեպքում վտանգվում է ոչ միայն պետություն–եկեղեցի հարաբերությունը, այլև ամբողջ պետական համակարգի իրավաչափությունը, լեգիտիմությունը: Նույն ելույթում Փաշինյանը խոսել է նաև Էջմիածնի հրապարակում նախատեսվող «հոգևոր մեծ հավաքի» մասին, որը, ըստ նրա, կարող է կայանալ սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Ես համոզված եմ, որ այս «հոգևոր մեծ հավաքը» նա կփորձի կապել Վաղարշապատի ավագանու ընտրությունների հետ։ Եկեղեցին երբեք չպետք է վերածվի իշխանական խաղերի դաշտի։ Սա պետք է լինի մեր հասարակության սկզբունքային դիրքորոշումը»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test