«Հրապարակ»-ի զրուցակիցը ՀՀ ԳԽ պատգամավոր Սուրեն Զոլյանն է:
- Նախօրեին Փաշինյանը ՔՊ համագումարում Հայաստանի Հանրապետության մահախոսականը կարդաց ու հռչակեց, այսպես կոչված, չորրորդ հանրապետության մեկնարկը: Ադ ո՞ր լիազորության հիման վրա է նա որոշում պետություն լուծարել եւ նորը հռչակել:
- Գիտե՞ք, այդ բավականին կասկածելի եւ վտանգավոր՝ չորրորդ հանրապետության գաղափարը պատերազմում պարտությունից հետո այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանը շրջանառեց: Ես զբաղվում եմ այդ, այսպես կոչված, չորրորդ հանրապետության ուրվականով, նա խոսք էր տվել իր հաջորդ հոդվածում բացատրել, թե դա ինչ է, բայց այդպես էլ չբացատրեց: Փաստորեն, դեռ այն ժամանակ էլ այդ գաղափարը կար, եւ որոշակի հիմքեր կան ենթադրելու, որ դա բերելու է ոչ միայն երրորդ հանրապետության, այլեւ բոլոր երեք հանրապետությունների կազմաքանդմանը, որ դրանք՝ բոլորը, սխալ հիմքերի վրա են դրվել, եւ պետք է նոր հանրապետություն ստեղծել: Արմեն Սարգսյանի հոդվածն այդպես էլ լույս չտեսավ, բայց գաղափարը մնաց, ու բավականին հետեւողականորեն ոչ միայն Փաշինյանը, այլեւ որոշակի զանգված, որին մենք տեսանք ՔՊ համագումարի ժամանակ, առաջ են տանում: Փաստորեն, նրանք ուզում են զրոյացնել եղածը, այսինքն` մինչեւ հիմա ամեն ինչ սխալ է եղել, եւ պետք է նորը ստեղծել, բայց ի՞նչ հիմքերի վրա:
- Փաշինյանն ասում է, որ չորրորդ հանրապետությունը հիմնվելու է խաղաղության վրա: Սա է նրա պատկերացրած հիմքը:
- Դա իր անձնական դժբախտությունն է, բայց նաեւ մեր հասարակության դժբախտությունն է՝ մարդու ուղեղում այդ մի միտքն է տեղավորվում: Դուք երեւի ծանոթ չեք 90-ական թվականների համակարգիչներին` այնտեղ մի կես մեգաբայթ հիշողություն կար, եթե ինչ-որ գործ էիր անում, պետք է դիսկերի վրա անցկացնեիր: Հիմա այդ մարդու գլխում այդ մի միտքն է՝ խաղաղությունը: Եվ երբ նա խոսում է միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին, չգիտի, որ ամբողջ համաշխարհային պատմությունն այն մասին է, թե ինչպես են սահմանները փոփոխվում, բաց արեք պատմության գրքերը, ժամանակակից պատմության ամբողջ ընթացքը դրա մասին է, եւ տեսնում ենք, թե որքան անկայուն են այդ սահմանները, եւ երրորդը` երբ խոսք է գնում անվտանգության մասին, նա պետք է հասկանա, որ բոլոր կոտորածներն ի կատար են ածվել միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ըստ նրա, մի փաստաթղթի՝ Ալմա-Աթայի հռչակագրի՝ իր կողմից կեղծված մեկնաբանության հիման վրա ամբողջ հայ ազգը պիտի զարգանա ու հանգիստ ապրի, դա ուղղակի անհեթեթ տեսակետ է: Եթե վերցնենք այս ամենը, մենք միայն բացասական գործընթաց կարող ենք տեսնել, մենք տեսնում ենք պետության կազմաքանդումը, իսկ եթե խոսում ենք ամբողջ 30 տարվա ընթացքի մասին, ապա ՀՀ-ի անվտանգությունն ապահովված է եղել սկզբում՝ ժողովրդի, ապա` կայացած բանակի մարտունակության շնորհիվ, եւ այն ժամանակ էր, որ ունեինք ե՛ւ պաշտպանված սահմաններ, ե՛ւ անվտանգություն: Եթե հավատանք ադրբեջանական տվյալներին, այն մասին, որ 44-օրյա պատերազմից հետո միայն 5 միլիարդի ռազմավար՝ զենք-զինամթերք է անցել իրենց, պատկերացրեք, թե ինչ պոտենցիալ է եղել: Փաշինյանն այսօր այդ բանակը քանդում է, դիվանագիտական, թեկուզեւ՝ համեստ, բայց քարը քարի վրա դրված հաջողությունները քանդելու ճանապարով, ինչը բերեց պատերազմի, եւ այս պայմաններում խոսել խաղաղության մասին, կրկնում եմ, ոչ միան անձնական, այլեւ ավելի շատ հասարակական խնդիր է:
- Դուք հիշատակեցիք նախկին նախագահ Արմեն Սարգսյանին, որն իր հոդվածում գրել էր, թե «պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն այս հոդվածում անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն»»: Ստացվում է, որ Փաշինյանն ա՞յդ գաղափարն է կյանքի կոչում: Դուք կապ տեսնո՞ւմ եք, դա ծրագիր է, որը հետեւողականորեն իրականացվո՞ւմ է:
- Ես ակնարկեցի, որ այդ ծրագիրը պետք է զարգանար, բայց քանի որ այն ժամանակ բավականին լուրջ էր ընդվզումը, անգամ զինվորականներն էին ընդվզել, էլ չեմ ասում՝ ժողովուրդն էր բավականին ակտիվ, երեւի թե որոշեցին զոհաբերել թե՛ Արմեն Սարգսյանի, թե՛ այդ գաղափարը եւ դրա համար ինչ-որ ձեւով սկսեցին նախապատրաստել պայմաններ: Իսկ նախապայմանները մենք տեսանք փուլ առ փուլ՝ տարբեր խորհրդանիշներից, պատմությունից, ինքնությունից, փաստաթղթերից՝ Անկախության հռչակագրից հրաժարվելու միջոցով: Այսինքն, որոշեցին դա իրականացնել այն ժամանակ, երբ «կլիենտը» պատրաստ կլինի, իսկ «կլիենտը» մենք ենք:
- Ո՞վ կամ ովքե՞ր են այդ գաղափարի շահառուները:
- Շահառուները նրանք են, ովքեր եթե կարող են հանդուրժել Հայաստանի եւ հայության գոյությունը, ապա միայն այն ձեւով, որը պետք է ծառայի նախեւառաջ թուրքական միասնական գաղափարին՝ պանթուրանիզմի գաղափարին: Այստեղ մենք կարող ենք տեսնել, թե ում համար է ձեռնտու Հայաստանի՝ որպես պետության չգոյությունը, որովհետեւ այդ՝ չորրորդ հանրապետությունը մենք հանգիստ կարող ենք անվանել նաեւ Արեւմտյան Ադրբեջան: Հիմա Հայաստանի իշխանությունը դադարել է լինել գործոն, անգամ Հայաստանի տարածքում, այլ բան է, որ հայերը դեռ ապրում են այստեղ, եւ իրենց հարկավոր է ինչ-ինչ ձեւերով՝ ոմանց խաբելով, ոմանց ճնշելով եւ ստեղծելով անտանելի պայմաններ, նրանցից ազատվել: Բայց ես այստեղ այլ ռազմավարություն եմ տեսնում՝ վերջիվերջո, երրորդ հանրապետության սերունդը բնական ճանապարհով՝ տարիքով պայմանավորված, վերանալու է, եւ գալու է նոր սերունդը, որը կրթված է լինելու նոր դասագրքերով, նոր գաղափարներով, եւ այդ առումով չորրորդ հանրապետությունը կամ Արեւմտյան Ադրբեջանը, կամ հայության շահերի հետ կապ չունեցող այլ անվանումով պետությունը կարող է գոյատեւել: Բայց դա էլ է կասկածելի, ես այդ մասին առիթ ունեցել եմ խոսելու՝ թուրքական աշխարհին, այսպես ասած, «թուրքի շներ» պետք չեն, անգամ որպես աշխատուժ՝ մատուցող կամ սպասարկման այլ ոլորտում աշխատելու համար, պետք չեն:
- Այսինքն, սա Հայաստանը ներսից նվաճելու ռազմավարությո՞ւն է:
- Այո, մենք այդ ռազմավարության իրականացումն ենք տեսնում՝ քայլ առ քայլ, եւ սկսել են ամենաբարձրագույն կետից՝ կրթությունից: Սկզբում բարձրագույն կրթությունն էր, ապա անցան միջնակարգ եւ տարրական կրթությանը, սա նշանակում է, որ մի տասը տարուց այս սերունդն ինքն արդեն փոխված է լինելու: Այստեղ պետք է հասկանալ Օրուելի հանճարեղ միտքն այն մասին, որ եթե մարդը չգիտի՝ ինչ բան է ազատությունը, ազատության համար չի պայքարելու:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test