Խառը, հակասական զգացումներ առաջացրեց իշխող ուժի համագումարը: Պատմությունից եւ մեր մանկությունից տպավորված կադրեր հիշեցրեց` ՍՄԿԿ համագումարներից, Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցության ժողովներից, տարբեր աղանդավորական հավաքներից:
Այդ հոտնկայս ծափերը, բեմում ծունկ չոքած առաջնորդը, նրա հրահանգով դահլիճի վանկարկումները, բռնության գործիք մուրճի հայտնվելուն հաջորդած հռհռոցը, լուսանկարներից հորդացող ինքնագոհ եւ հաղթանակած ժպիտները, վարչության կազմում ընտրվածների անթաքույց ցնծությունը... հուսահատեցնող տեսարաններ էին, տխուր մտորումների տեղիք տվող: Իսկ մեկ ժամից ավելի տեւած նախընտրական ելույթի յուրաքանչյուր նախադասություն ուղղակի ապշեցնում էր ստի, ինքնավստահության, դեմագոգիայի, աշխարհը շրջված ընկալելու, ցանկալին իրականության տեղ անցկացնելու առումով:
Այդ ելույթի յուրաքանչյուր բառն ու տառը կարելի էր հերքել, ի ցույց դնել դրանց կեղծիքն ու դեմագոգիան, բացահայտել իրական նպատակն ու մարդկանց ապակողմնորոշելու միտումը: Բայց այդ ամենը դառնում է անիմաստ, երբ հասկանում ես, որ այս հուսահատ ճիգերով, քծնանքով ու ստով մի նպատակի է փորձում հասնել ՔՊ առաջնորդը` նա պարզապես ժողովրդից քվե է մուրում՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ, եւ այդ քվեն ստանալու համար պատրաստ է ամեն ինչի:
Պատրաստ է չոքեչոք գնալ յուրաքանչյուր հայի տուն, իր անհուն երախտագիտությունը հայտնել իրեն ձայն տվող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու, իր թիմակիցներին սեր խոստովանել եւ փառաբանել, Ալիեւի ու Էրդողանի բարեհաճությունը շահելու համար նրանց բոլոր պահանջները կատարել, գերտերությունների բոլոր ղեկավարներին հատ-հատ իր հպատակությունը հայտնել:
Զարմանալի չէ` մարդը չի ուզում կորցնել իշխանությունը եւ հանուն դրա պատրաստ է ամեն ինչի:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test