Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ շեմը hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ շեմը

Սեպտեմբերի 22-ին հրապարակվեցին ՔՊ 7-րդ համաժողովում կուսակցության վարչության, նախագահի եւ վերահսկող հանձնաժողովի ընտրության արդյունքները։ Վարչության 20 տեղի համար առաջադրվել էր 41 թեկնածու, այդ թվում՝ Փաշինյանի դասընկեր, ամուսնության քավոր, 2019-ին Իջեւանի համայնքապետի պաշտոնակատար, 2021-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը:

Նա մինչեւ համաժողովը ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախագահն էր։

Քվեարկության արդյունքում վարչության անդամի թեկնածու Հայկ Ղալումյանը ստացել է 299 քվե, իսկ ընտրվելու նվազագույն շեմը 405 քվեն էր։ Նա չի առաջադրվել կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամի թեկնածու։

Փաստորեն, Տավուշի մարզպետը չընտրվեց ՔՊ վարչության անդամ եւ զրկվեց վերահսկող հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Ի դեպ, Հ․ Ղալումյանի` Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված կենսագրության մեջ երկար ժամանակ նշված չէր, որ նա ՔՊ անդամ է: Շատ ավելի ուշ են ավելացրել կուսակցական պատկանելության մասին տեղեկությունը: Ղալումյանին հարցրել էինք, թե որ թվականից է ՔՊ անդամ։ Այդ պարզ հարցին չի պատասխանել, խորհուրդ է տվել այդ հարցով դիմել ՔՊ կուսակցություն։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test