Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Համաշխարհային տնտեսագետները կառավարություններին կոչ են անում ներդրումներ կատարել հանրային շահը հետապնդող լրագրության մեջ․ վերլուծություն aravot.am aravot.am

time
Համաշխարհային տնտեսագետները կառավարություններին կոչ են անում ներդրումներ կատարել հանրային շահը հետապնդող լրագրության մեջ․ վերլուծություն

Համատեղ վերլուծության շրջանակում այս եզրահանգման է հասել 11 տնտեսագետներից բաղկացած պանելը։ Անդամներից են՝ տնտեսագիտության նոբելյան մրցանակակիր, Կոլումբիայի համալսարանի դասախոս Ջոսեֆ Ստիգլիցը, տնտեսագիտության նոբելյան մրցանակակիր, MIT-ի դասախոս, մեր հայրենակից Տարոն Աճեմօղլուն եւ համբավ վայելող ինն այլ տնտեսագետներ։ Նրանց հավաքագրել է Տեղեկատվության եւ ժողովրդավարության ֆորումը։

Մամուլի ազատության եւ տնտեսության աճի հարաբերությունը

«Հանրային շահը հետապնդող լրագրությունն էական նշանակություն ունի առողջ կերպով գործող հասարակության համար։ Ապակողմնորոշող տեղեկատվությունը բազմապատկվում է։ Տնտեսական կայունության եւ զարգացման համար հաշվետվողականությունը կրիտիկական է։ Այս ֆոնին լրագրությունը կենսական նշանակություն է կրում», – վերլուծության հրապարակման վերաբերյալ ծանուցման մեջ նշում են Տեղեկատվության եւ ժողովրդավարության ֆորումից։

Բուն հրապարակման շրջանակում տնտեսագետներն առաջ են քաշում վեց պատճառ, ըստ որոնց՝ մամուլի ազատությունը եւ կայուն տնտեսությունը իրար հետ հարաբերվում են ուղիղ համեմատական կապով։

Այդ պատճառները հիմնված են լրագրողների վերահսկողական դերի վրա։

Հանրային շահը հետապնդող լրագրողների բացահայտումներն ունակ են կանխել այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կարող են հանգեցնել տնտեսական անկման կամ սոցիալական անապահովության։

Նման լրագրողների աշխատանքը կարող է լույս սփռել տնտեսական եւ սոցիալական օգտակար եւ ցանկալի հետեւանքներ ծնող որոշումների վրա։

Լրագրողները նպաստում են հասարակական վստահության եւ լավ կառավարման կայացմանը։ Ըստ տնտեսագետների՝ թե՛ հասարակական վստահությունը, թե՛ լավ կառավարումը դինամիկ եւ արդյունավետ տնտեսությունների նախադրյալներ են։

Տնտեսագետները հանրային շահը հետապնդող լրագրության դերն ընդգծում են նաեւ ապակողմնորոշման եւ ապատեղեկատվության հակազդման համատեքստում։ Նրանք հիշեցնում են՝ ապատեղեկատվության համար տնտեսությունը կարող է ծանր գին վճարել, արդյունքն էլ կարող է կործանարար լինել։

Վերլուծության հեղինակների համոզմամբ՝ հանրային շահը հետապնդող լրագրությունը կառուցում է տեղեկացված հանրային սեկտոր։ Այդպիսի հանրային սեկտորը կկարողանա արդյունավետ կերպով ոլորտային կարգավորումներ սահմանել, օրինակ՝ արհեստական բանականության կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

11 տնտեսագետներն անդրադառնում են թվային տեխնոլոգիաներին նույնպես։ Թվային տեխնոլոգիաների շնորհիվ հակազդվում են բազմաթիվ անհավասարություններ։ Փոխկապակցված համաշխարհային տեղեկատվական տնտեսությունը ստեղծում է տնտեսական զարգացման հսկայական հնարավորություններ։ Թվային տեխնոլոգիաների անհավասար հասանելիությունը, սակայն, խորացնում են սոցիալական բաժանումները։

Որպես լուծման տարբերակ տնտեսագետները երկու քայլ են առաջարկում

Հենվելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ընթացիկ տարվան նվիրված զեկույցի վրա՝ մասնագետները կարծում են, որ տնտեսական փխրունությունը մամուլի ազատությանը վտանգող «առաջատար եւ քողարկված» սպառնալիք է։

Խնդրի լուծման կապակցությամբ վերլուծության հեղինակները «տնտեսական աճին» եւ «բարեկեցիկ ժողովրդավարությանը» հանձնառու կառավարությունների ուշադրությունն են հրավիրում երկու առաջարկի վրա։

Առաջին․ ներդրումներ կատարել ազատ եւ անկախ լրագրության մեջ՝ դիվերսիֆիկացնելով եւ ավելացնելով վստահելի տեղեկատվության արտադրության համար ռեսուրսները։

«Խիստ հարկավոր է՝ ավելի շատ աջակցել հանրային շահը հետապնդող մեդիա բաշխողներին, քանզի փլուզվել է այն բիզնես մոդելը, որին նրանք ապավինում էին։ Դա նաեւ կհակազդի ապակողմնորոշմանը եւ ապատեղեկատվությանն ուղղված ավտորիտար ուժերի կողմից կատարվող խոշոր ներդրումներին», – շեշտում են բանախոսները։

Երկրորդ․ հանրային շահում ձեւավորել տեղեկատվական համակարգեր՝ արդյունաբերական քաղաքականության եւ մեդիայի գրավվման կամ մեդիա միջամտությունների դեմ պաշտպանության ակտիվ կիրառման միջոցով։

11 տնտեսագետներն առաջարկում են․ «Կառավարությունները պետք է ավելի լայն մեդիա էկոհամակարգը ձեւավորող արդյունաբերական քաղաքականության նոր սերունդ ներդնեն»։

Խուսափել «տեղեկատվական Արմագեդոնից»

Տեղեկատվության եւ ժողովրդավարության ֆորումից նշում են՝ բանախոսների վերլուծությունն այժմեականանում է՝ ողջ աշխարհում մամուլի ազատության վատթարացման եւ անկախ լրագրողների նկատմամբ ճնշումների ու ոտնձգությունների համատեքստում։

«Առանց համակարգված քայլերի մենք կարող ենք հայտնվել խաղաղության նոբելյան մրցանակակիր Մարիա Ռեսայի կողմից «տեղեկատվական Արմագեդոն» անվանվող ճանապարհին»։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test