Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր «Գյումրու օր» տոնակատարությունը նշելու հարցը, ելույթ ունեցավ՝ ասելով․ «Ուզում եմ մեկ բան փաստել, մեր համաքաղաքացիները ուզում են, որ Գյումրու ավագանին համախմբված, որակյալ կառավարում ապահովի մեր քաղաքի համար։ Դա մեր գյումրեցիների երազանք է, կարո՞ղ ենք իրականացնել այդ երազանքը, ուրեմն աշխատենք, չէ, ուրեմն ցրվենք տներով, թող ուրիշները գան, զբաղվեն։
Ասածս ինչ է, յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ զգում եմ, որ լարվածության մթնոլորտ կա։
Նախորդ ավագանու նիստից անմիջապես հետո ես հանդիպեցի քաղաքապետի հետ, որպեսզի հասկանանք «Գյումրու օրվա» հետ կապված ինչ է տեղի ունեցել, քաղաքապետն ասեց՝ նիստ ենք հրավիրելու և փորձելու ենք օրակարգ բերել «Գյումրու օրվա» հարցը, որովհետև լրացման կարիք ուներ։ Իշխող ուժի կողմից անմիջապես արձագանք եղավ, որ «Գյումրու օրը» պարտադիր պիտի նշվի։ Է՜հ, քաղաքապետն էլ գիտի, որ պիտի նշվի, մենք էլ գիտենք։
Հարցն այն է, որ քաղաքացին, տանը նստած, փորձում է հասկանալ, հիմա էս մարդիկ գնացել են այնտեղ փիառվելո՞ւ, թե՞ գործ անելու, եթե գնացել եք փիառվելու, ուրեմն մեզ պետք չէ էդ ավագանին, մի փիառվեք»,- ասաց Կարեն Սիմոնյանը։
Կարեն Սիմոնյանը վերհիշեց նախորդ ավագանու նիստի ժամանակ Գյումրին ազատ տնտեսական գոտու վերածելու ծրագիրը ներկայացնելիս ավագանու ՔՊ-ական անդամ Լևոն Անանյանի քննադատությունը, երբ «Մայր Հայաստան» դաշինքի ծրագիրը համարել էր ականջահաճո, գրավիչ, բայց բաժակաճառ հիշեցնող։
Նա նաև նշել էր, թե Կարեն Սիմոնյանի տեղեկատվությունը հին է, Chat GPT-ն էլ լավ գործիք չի ծառայել տվյալ դեպքում։ Սա Կարեն Սիմոնյանը որակել էր որպես իրեն ձեռ առնելու փորձ։
Այսօր նա վերհիշեց ու դիմելով Լևոն Անանյանին՝ ասաց․ «Ես Լևոնի խոսքից հասկացա, որ կրթված տղա է, բայց էն օրվա ընթերցանությունը, բազմաթիվ քաղաքացիների ասածն եմ կրկնում, որոնք ասում էին՝ էդ տղեն կարդում էր, էղան կիքսեր, որ զգացվեց, որ գրած ես կարդում, ոչ քո մտքերը, բայց իմ կարծիքով, դուք շատ ավել լավ կարող եք արտահայտվել, քան որևիցե մեկի գրած տվածը ձեր կուսակցությունից։
Դուք անցած անգամ վիրավորեցիք տնտեսագիտության դոկտոր պրոֆեսորների, որոնք աշխատել էին այդ ծրագրի վրա, նույն Վարդան Բոստանջյանին՝ երջանկահիշատակ, Թաթուլ Մանասերյանին»։
Սարիկ Մինասյանը հիշեցրեց, որ ավագանին քաղաքական մարմին է և կարող են քաղաքական ելույթներ հնչել, չպիտի ընդունել անձնական։ Նա նաև նշեց, որ Լևոնն Անանյանին էլ որպես ավագ ընկեր՝ ինքն է խորհուրդ տվել իր գրածը կարդալ։
«Կարդալը շատ լավ է, ճիշտ է՝ հիմի ընթերցանությունը մոդա չէ, բայց շատ կարդալը լավ է, երբեմն դեպքեր են պատահում, մարդիկ գրածն էլ չեն կարողանում կարդալ, առոգանությունից հասկացվում է, որ ընդհանրապես իրենց գրածը չէ», -ասաց Սարիկ Մինասյանը։
Լևոն Անանյանն առաջարկեց Կարեն Սիմոնյանին բանավիճել հեռուստաընկերություններից մեկով։
Վարդան Ղուկասյանը միջամտեց՝ ասելով, որ աշխարհի բոլոր երկրներում դեռ վաղ շրջանից աղետ տեսած քաղաքները ոտքի հանելու միակ ճանապարհը ազատ տնտեսական գոտի ստեղծելն է, քաղաք նշանակում է արդյունաբերություն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test