Հայաստանյան բանտերում ոչ տեր կա, ոչ պատասխանատու։ Պարբերաբար Քրեակատարողական հիմնարկներից խայտառակ տեղեկություններ են հայտնվում լրատվական դաշտում` ցմահ ազատազրկբածներին են իրենց խցերում ծեծի ենթարկում, խցերն այնքան ծանրաբեռնված են, որ ասեղ գցելու տեղ չկա եւ երբեք Հայաստանի կալանավայրերում այսքան կալանավորված անձ չի եղել: Ընդ որում` կալանավորվածների մեծ մասը նախնական կալանք են կրում, դատապարտվածների քանակը երկու անգամ զիջում է կալանավորվածների քանակին, ինչն աշխարհի ոչ մի քաղաքակիրթ երկրում ընդունված չէ: ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանի պաշտոնավարման ընթացքում, պարզվեց, արգելել են կալանավայրերում գտնվողներին արեւածաղիկ տանել` սննդի հանձնուքների մեջ: Չգիտես ինչու որոշել են, որ արեւածաղիկի մեջ կարող են թմրանյութ տանել: Կալանավայրերում նաեւ հաճախացել են մահվան եւ ինքնասպանության դեպքերը:
Իսկ երեկ մի շատ արտառոց տեղեկություն ստացանք: Կալանավորվածներին սպասարկելու համար պարբերաբար վարսավիրներ են այցելում ՔԿՀ-ներ, որոնք հատուկ թույլտվություն են ստանում Քրեակատարողական ծառայությունից: Վերջերս Վարդաշեն ՔԿՀ գնացող վարսավիրին արգելվել է մտնել կալանավայր` նա խախտել է մուտքի կանոնները` արգելված իր են հայտնաբերել նրա մոտ։ Վարսավիրի ծառայությունները, որպես կանոն, յուրաքանչյուր կալանավորի դեպքում արժեցել են 5 հազար դրամ, որը վճարել են իրենք` կալանավորները: Երբեմն նրանք միմյանց «պատիվ» են արել` մեկը մյուսի գումարը վճարելով։ Նախորդ վարսավիրի մուտքն արգելելուց հետո «Վարդաշեն»-ից խնդրել են նոր վարսավիր ուղարկել, ով որոշել է նստածների վրա մեծ թվեր աշխատել եւ աստղաբաշխական գին է սահմանել մազ կտրելու համար՝ 30 հազար դրամ։ Երեւանի կենտրոնի ամենաթանկ վարսահարդարներն անգամ մաքսիմում 15 հազար դրամ են վերցնում իրենց ունեւոր հաճախորդներից։
Քրեակատարողական ծառայությունից մեզ փոխանցեցին. «Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի համաձայն՝ կալանավորված անձինք ամսական երկու անգամից ոչ ավելի հաճախականությամբ` իրենց հաշվին, իրավունք ունեն քրեակատարողական հիմնարկի տարածքում օգտվելու համապատասխան ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց միջոցով վճարովի վարսավիրի ծառայություններից։ Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որևէ առնչություն չունի վարսավիրական ծառայությունների ընտրության կամ վճարի հետ։
Կալանավորված անձն ինքն է պայմանավորվածություն ձեռք բերում վարսավիրի հետ կապի տարբեր միջոցներով (փաստաբանի, մերձավոր ազգականի կամ այլ անձանց միջոցով, հիմնարկի հեռախոսակապով), այնուհետև դիմում է գրում հիմնարկի վարչակազմին։ Դատապարտյալները կտրում են միմյանց մազերը էլեկտրական վարսահարդարման սարքի միջոցով։ 2024թ. սեպտեմբերի 03-ին խուզարկության է ենթարկվել «Վարդաշեն» ՔԿՀ այցելած վարսավիրը, և նրա աճուկային հատվածից հայտնաբերվել է թաքցված բջջային հեռախոս»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test