Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հլը մի րոպե, ես թույլ չեմ տա ինձ անտեսեք»․ Վարդան Ղուկասյանը միջամտեց Սամվել Կարապետյանի կալանավորման շուրջ լեզվակռվին aravot.am aravot.am

time
«Հլը մի րոպե, ես թույլ չեմ տա ինձ անտեսեք»․ Վարդան Ղուկասյանը միջամտեց Սամվել Կարապետյանի կալանավորման շուրջ լեզվակռվին

Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր «Գյումրու օր» տոնակատարությունը նշելու հարցը, և Վարդան Ղուկասյանի որոշեց՝ այն նշել բարերար Սամվել Կարապետյանի միջոցներով, ոչ թե համայնքային բյուջեով, «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը, դիմելով ՔՊ-ականներին, հարցրեց, թե ինչո՞ւ են դժգոհ, որ բարերարը պիտի ֆինանսավորի։

«Պետության կողմից բարերարը կալանավորված է, ես չգիտեմ ինչի համար, ինչ-որ մի կիսատ հայտարարության համար։ Բարերարն ասում է՝ որ փողային կրիզիս ունեք, ես գամ, հարցը տեղը գցեմ, ասում եք՝ չէ, դու գնա տուն սարքի։ Հիմի գնա տուն սարքի, պտի ասեք՝ տուն մի սարքի, արի քաղաքի օրը նշի։

Եղբայր, անում է, ինչի ուրախ չեք, Մինասյան, եթե դուք եք ասում բարերար, ֆիքսեցիք, որ Սամվել Կարապետյանը բարերար է, չէ՞»,-հարցրեց Կարեն Սիմոնյանը։

ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյաննը պատասխանեց․ «Տվյալ բարերարը,իրենք էդպես են գրել (ի նկատի ունի քաղաքային իշխանությանը), ես չգիտեմ ով է»։

Կարեն Սիմոնյանը շարունակեց․ «Դե հիմա, գնացեք, ձեր ղեկավարությանն ասեք՝ մեր բարերարին ինչի՞ եք կալանավորել, ասեք, որ բարերարը գա, վթարային շենքերին տիրություն անի, դոմիկներում ապրողների համար տուն սարքի»։

Մինչ այս այս ելույթը, Սարիկ Մինասյանն առաջարկում էր Գյումրու տոնը ֆինանսավորելու փոխարեն, բարերարը Գյումրիի 80-ից ավելի վթարային բազմաբնակարան շենքերի վերանորոգմանն օժանդակի, տնակներում ապրող բազմազավակ ընտանիքներին տներով ապահովի, Արցախից բռնի տեղահանված մոտ 600 ընտանիքի համար բնակարաններ գնի, նվիրի։

Սարիկ Մինասյանը, դառնալով Կարեն Սիմոնյանն, ասաց․ «Հարց տվեցիք, պատասխանեմ», որին միջամտեց Վարդան Ղուկասյանը, դիտողություն անելով․ «Հլը մի րոպե, եթե պիտի անտեսեք, բան, ես թույլ չեմ տա ինձ անտեսեք»։

Քաղաքապետը խնդրեց՝ մանրուքների հետևից շատ չընկնել, թեթև ու հանգիստ պահել իրենց։ «Խնդրում եմ չվիրավորել, բան չանել, չափի մեջ մնանք ամեն մեկս, էսքան բան»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Սարիկ Մինասյանը Կարեն Սիմոնյանին ասաց, որ ավագանին քաղաքական մարմին է, կլինեն քաղաքական ելույթներ և պետք չէ անձնական ընդունել։ Նա նաև կիսեց Վարդան Ղուկասյանի կարծիքը, որ ստորակետների հետևից չընկնեն։ Նաև ասաց, որ «Գյումրու օրը» նշելու պահով հայտնել է իր կարծիքը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test