-Գոնե գետինը մտնի, Հիսուս Քրիստոսի անունը չտա,- Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե սեպտեմբեր-հոկտեմբերին հոգեւոր հավաք կլինի կաթողիկոսի հարցով ու դրանով ինքն ուզում է եկեղեցին ենթարկեցնել Հիսուս Քրիստոսին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նրա խոսքով. «Չի կարելի անպատասխանատու այդպիսի անուններ տալ: Ասում է՝ ես պիտի ստուգեմ, տեսնեմ՝ Աստծո հետ կապը ոնց է, ստուգողն էլ ինքն էլի, ինքը պետք է էդ կապը ստուգի, պահք է պահել, չի պահել: Մեղքերի մեջ թաղված մարդ ես դու, երեւի այս հանրապետությունում այդքան մեղավոր մարդ չկա, որ դու ես: Դու ի՞նչը պիտի անես, ո՞վ ես որ անես: Բացի վատից, լավ բան չի կարող անել: Ինչքան հարձակվի եկեղեցու վրա, այնքան մեր Մայր Աթոռը, Տիրոջը պաշտպանողներն ավելի շատ են լինելու: Էդ իր գեղցի շուստրիությամբ հոգեւոր հավաք եմ անցկացնում, դու ոչ պատարագի ես մասնակցել:
Ես տավուշեցի տղա եմ, չեմ տեսել պատարագի մասնակցի, հաղորդություն ստանա, ի՞նչ հոգեւոր հավաք պիտի անես: Մի հատ քո թիմը նայի, վեհափառ Տիրոջը Կտրիճ Ներսիսյան, սրբազաններին ավազանի անունով, ամենակեղտոտ բառապաշարն են օգտագործում: Եկեղեցիները չուլանացված են, սրբազանները չուլանապետ են: Հավատքով մարդը նման բան կասի՞: Կան հոգեւորականներ, որ հիացած չեմ նրանցով, բայց ինձ երբեք թույլ չեմ տալիս ավելորդ բան: Հավատքով մարդը Ալլահշուքյուր Փաշազադեի բառապաշարով չի խոսում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test