Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մի ՀԷՑ չեք կարողացել կառավարել, դե գործարան կառուցեիք, թե՞ մենակ ձեր նկարն եք խփում եկեղեցու պատերին. Թորոսյան armtimes.com armtimes.com

time
Մի ՀԷՑ չեք կարողացել կառավարել, դե գործարան կառուցեիք, թե՞ մենակ ձեր նկարն եք խփում եկեղեցու պատերին. Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ անկախ լինելը հայ ժողովրդի իրական, բնական ներքին մղումն է: Ըստ նրա՝ անկախությունը շարունակական գործընթաց է:

Վերջինիս համոզմամբ՝ վերջին տարիներին վարվող բալանսավորման քաղաքականությունն այդ հարցում առաջընթաց է ապահովում. «Մենք այս պահին ամենաանկախ վիճակում ենք»:

Թորոսյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը, Թուրքիայի հետ սահմանների փակ լինելը օգտագործվել են ՀՀ-ի կախվածությունը մեծացնելու համար. «Խաղաղությունը և սահմանների բացումը նոր մակարդակի կբերի անկախությունը»:

Նա շեշտում է՝ մանկապարտեզային խոսակցություն է, մեռելածին մտքեր, թե սահմանների բացումը կկլանի մեզ. «Դինոզավրները վաղուց վերացել են. իրոք կա ապագա, և ապագան այսօր է»:

Արսեն Թորոսյանը նկատում է. «Առաջին, երկրորդ, երրորդ նախագահները և նրանց փոքրիկ խմբերը չեն ուզում, որ ՀՀ-ն լինի անկախ: Ուզում են, որ մենք հավերժ ապրենք վախի և սարսափի մթնոլորտում, որ շուտով մեզ կուտեն, կհոշոտեն մեր ոխերիմ թշնամիները, և ինչ-որ մի ուժ կգա մեզ կփրկի: Մեկին ասում են՝ ինչ ես անում, ասում է՝ կոկորդիլոսներին եմ քշում, ասում են՝ ուր է կոկորդիլոս, ասում է՝ քշել եմ, դրա համար չկա: Քաղաքական գործիչները ո՞ւմ երեխաների հաշվին են ուզում կոնֆլիկտի վերսկում»:

Անդրադառնալով ՀՀ-ում կալանավորված ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին՝ նա ասում է. «Մի ՀԷՑ որ չեք կարողացել կառավարել, երկիրը ո՞նց եք կառավարելու, կուշտ փորով դե գործարաններ կառուցեիք, թե՞ մենակ բարեգործության շղարշի տակ ձեր նկարներն եք խփում եկեղեցիների պատերին»:

Վերջինս ընդգծում է՝ նախկին իշխանությունները մտածել են՝ քաղաքացուն տան 10, 20, 30 հազար դրամ ամսական, որ ընտրությունը գա, հավելյալ 20-30 հազարով ձայն կորզեն. «Փոխում ենք այս տրամաբանությունը»:

Հարցադրմանը՝ ինչու ընդդիմությանը չի հաջողվում արդյունքի հասնել, Թորոսյանը նկատում է. «Քաղաքական իմպոտենտներ են. եթե չեն կարողանում ստանալ ժողովրդի քվեն, թող մեղքը իրենց մեջ փնտրեն»:

Նա նաև խոսել է, թե ինչի մասին է լինելու 4-րդ հանրապետություն, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test