Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բաքվի դատարանում հայ գերիները պահանջել են` որպես վկա կանչել Փաշինյանին, Միրզոյանին sputnik sputnik

time
Բաքվի դատարանում հայ գերիները պահանջել են` որպես վկա կանչել Փաշինյանին, Միրզոյանին
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Բաքվում այսօր կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, դատարանին դիմել է`որպես վկա կանչել կամ տեսակոնֆերանսի միջոցով գործընթացին մասնակից դարձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն իր հերթին առաջարկել է որպես վկա հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մասնավորապես դեսպան Անջեյ Կասպշիկին, ինչպես նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին:
Բաբայանը նշել է, որ ինքն ու Դավիթ Մանուկյանը ծանոթ են նշված անձանց և անմիջական կապի մեջ են եղել նրանց հետ, ինչն էլ հիմք է նրանց` որպես գործով կարևոր վկաներ կանչելու դատարան:
Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն իր հերթին միջնորդել է որպես վկա ներգրավել ռուս խաղաղապահների 6 գեներալների՝ գեներալ Մուրադովին, գեներալ Կոսաբոկովին, գեներալ Անաշկինին, գեներալ Վոլկովին, գեներալ Լենցովին և գեներալ Կուլակովին:
Մեղադրող դատախազը դատարանից պահանջել է չբավարարել այս միջնորդությունները: Ըստ այդմ` նիստը նախագահող որոշել է ներկայացված միջնորդությունները մերժել:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test