Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՓԱԽՉԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ ԱՅԼ ԵՐԿՐԻՑ, ՄՆԱՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԸՆԿՆԻ ԱՐՑԱԽԻ ՕՐԸ. ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ 168.am 168.am

time

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի 3-րդ Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կուսակցական համաժողովի ժամանակ հրապարակեց մի հռչակագիր, որով, ըստ Փաշինյանի, 3-րդ Հանրապետությունն այլևս անցյալում է, և մենք ապրում ենք 4-րդում:

«Հռչակում է Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք»,- հայտարարեց Փաշինյանը՝ կարդալով հռչակագրի կետերը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, խոսելով փաշինյանական հռչակագրի մասին, նշեց՝ տասնամյակ առաջ անգամ իր վատագույն երազում չէր պատկերացնի, որ կհայտնվի մեկը, որը կցանկանա թաղել Հայաստանի 3-րդ Հանրապետությունը, բայց Փաշինյանի պաշտոնավարման տարիներն ու բերած աղետների չափն իրեն ստիպել են մտածել Հայաստանի 3-րդ Հանրապետության կործանման մասին, իսկ Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի հայտնի հոդվածից հետո այդ մտահոգությունն առավել առարկայական էր դարձել։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՓԱԽՉԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ ԱՅԼ ԵՐԿՐԻՑ, ՄՆԱՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԸՆԿՆԻ ԱՐՑԱԽԻ ՕՐԸ. ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հետևապես, ինչպես նախկին նախագահ Արմեն Սարգսյանը փախավ Հայաստանից՝ թողնելով հարցը բաց, թե ինքն ում կողմից էր գործուղված Հայաստան, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը պետք է փախչի Հայաստանից և Արմեն Սարգսյանի պես հրաժարական ներկայացնի այլ երկրից. մնաց, Հայաստանը կընկնի Արցախի օրը»,- ասաց Սարգսյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ հակառակ պարագայում Փաշինյանը կատարելու է Ալիևի կողմից ստացված հրահանգը, և լուծարելով Հայաստանի 3-րդ Հանրապետությունը, դրա ամբողջ պատասխանատվությունը դնելու է հայ ժողովրդի վրա՝ իր հետ փորձելով մեղսակից դարձնել հայ ժողովրդին։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՓԱԽՉԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ ԱՅԼ ԵՐԿՐԻՑ, ՄՆԱՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԸՆԿՆԻ ԱՐՑԱԽԻ ՕՐԸ. ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հիշեք՝ օրերս իր ելույթում այդ մասին նա խոսեց, որպեսզի հետո հայ ժողովրդին ասի՝ ես իմ ելույթում ասել եմ, դրանից հետո դուք ինձ մանդատ տվեցիք… Նա ժողովրդին իր հանցագործությանը հանցակից դարձնելու համար օրերս նման ելույթ ունեցավ»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով՝ Փաշինյանի հռչակած Հայաստանի 4-րդ Հանրապետությունը հանգիստ կարող է դառնալ թուրքական վիլայեթ, ինչի դեմն առնելու համար հայ ժողովուրդը պետք է չվախենա և դիմադրի։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test