Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկում էին «Գյումրու օր» տոնակատարությանը նվիրված հարցը ու որոշվեց, որ այն կնշվի բարերար Սամվել Կարապետյանի միջոցներով, « Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը Վարդան Ղուկասյանին առաջարկեց բարերարի հաշվին բյուջեից խնայված գումարը՝ 15 միլիոն դրամը, ուղղել Երկաթգծի թաղամասի մանկապարտեզի վերանորոգմանը։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասաց, որ ավելի վատ պայմաններում գտնվող նախակրթարաններ կան ու սկսեց կատակել․ «Քանի որ Մինասյան Սարիկը «Գծի հետևից է», եթե դա մենք անենք, կդիտվի թե մեկս մյուսիս հետ պայմանավորված ենք, իրան ՔՊ-ն կհանի գործից»։
Սարիկ Մինասյանն արձագանքեց․ «Դուք արեք, ոչինչ, ինձ թող գործից հանեն, ես համաձայն եմ»։
Վարդան Ղուկասյանը շարունակեց․ «Իրա թշնամիները գնում, էնտեղ զեկուցում են, թե Ղուկասյան Վարդանի հետ մոտիկ է, տեսեք ինչ հարաբերություններ կա, բարևում են, բան են անում։ Իրա մասին եմ մտածում, այլ Սլաբոդկեն բերեք անենք»։ «Սլաբոդկան» Վարդան Ղուկասյանի թաղն է։
Սարիկ Մինասյանը շարունակեց կատակել ․«Ինչ կա, Սլաբոդկա անենք, ասֆալտը՝ Սլաբոդկա, մանկապարտեզը՝ Սլաբոդկա։
Ես չէի միջամտում, բայց մեր թաղի մանկապարտեզն է, հիմա որ չեք անում, ստացվում է, որ իմ պատճառով մեր թաղի երեխեքը կզրկվեն բարեկարգ մանկապարտեզից»։
Վարդան Ղուկասյանը տեղից շարունակեց կատակելը․ «Եկել ենք, որ անենք, բայց եթե ես ձեր թաղի մանկապարտեզի հարցը լուծեցի, ժողովուրդն ինձի կքվեարկե, դու խնդիր կունենաս»։
«Թող քվեարկեն, ընկեր Ղուկասյան, պրոբլեմ չկա»,-կատակին կատակով պատասխանեց Սարիկ Մինասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test