ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատավորն այսօր մեղադրական վերդիկտ կայացրեց։ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձի մեջ մեղադրվող Թորգոմ Ասատրյանի մեղադրանքը դատարանը վերաորակեց։ Ըստ վերդիկտի, Թորգոմ Ասատրյանն այժմ մեղադրվում է ոչ թե Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ, այլ զանգվածային անկարգություններ իրականացնելու մեջ։
Թորգոմ Ասատրյանի պաշտպան Արա Զաքարյանը կարծում է, որ «եղավ չարիքներից փոքրագույնը», թեեւ իր ակնկալիքը արդարացնող վերդիկտն էր։
Aravot.am-ի հետ զրույցում պաշտպանն ասաց, որ մի քիչ բարդ է պատկերացնում դատավորի հետագա քայլերը․ «Որովհետեւ Արարատ Միրզոյանի հետ կապված միայն մեկ դրվագ ունենք, իսկ Արարատ Միրզոյանը զանգվածային անկարգությունների օբյեկտ չի կարող հանդիսանալ»։
Թե ի՞նչ վճիռ եւ ի՞նչ հիմնավորմամբ կկայացնի դատավորը՝ պարզ կլինի հոկտեմբերի 6-ին։ Այդ օրը կայանալիք նիստում դատարանը պատժի չափը կորոշի եւ դատավճիռ կկայացնի։ Նկատենք միայն, որ սպանության փորձի մեղադրանքով Թորգոմ Ասատրյանին սպառնում էր 12-20 տարի ազատազրկում, իսկ նոր մեղադրանքով՝ 3-8 տարի ազատազրկում։
Հիշեցնենք, 2020թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտին հաջորդած իրադարձությունների ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով՝ Թորգոմ Ասատրյանի վերաբերյալ առանձնացված դրվագով գործի քննությունն ավարտվել էր եւ դատարանը հեռացել էր վերդիկտ կայացնելու։
Հիշեցնենք նաեւ, որ այս դրվագով մեղադրյալի կարգավիճակում է «MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանը, որը մեղադրվում է Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ՝ իբրև վերջինիս նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Թորգոմ Ասատրյանը կալանքի տակ է 2023 թվականի փետրվար ամսից։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test