«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ շատ պետություններ հնարավորություն են ունեցել պետականաշինությամբ զբաղվելու, իսկ Հայաստանի Հանրապետությունը խրվել է Ղարաբաղի հարցի մեջ և դրանից հետո ունեցել ծանր շրջան:
«Գտավ հայությունը իր համար մի հիմնադիր նախագահ, որը որոշեց, որ պետությունը ճանապարհից պետք է շեղի, երկնեց մի ոճիր պետության և ժողովրդի գլխին, այն է՝ ընտրությունները կեղծելը, դրանից հետո հանրությունը խրվեց բողոքների, ցույցերի մեջ»,- ասում է նա:
Ըստ Սուքիասյանի, սակայն, հայ ժողովուրդը փողոցային կյանքում քաղաքականապես մկրտվեց, գրագիտացավ և իրականացրեց հեղափոխություն՝ պետությունը թեքելով դեպի ժողովրդական ուղի:
Միաժամանակ վերջինս նկատում է՝ դրանից հետո ռուս-թուրքական գործարքով հայ ժողովրդի գլխին ոճիր բերվեց, և կյանքը ցնցվեց. «Մեր ողբերգությունները կառավարվել են. 200 տարվա ռուս-թուրքական գործարք է եղել: Չպետք է թողնենք, որ Հայաստանի հարցը այլ պետությունները լուծեն: Իրականում ՀՀ ինքնիշխանության նվաճումը հիմա է»:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա վերջին շրջանում ակտիվացմանը, որը հիմնականում արտահայտվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատություններով, Սուքիասյանն ասում է՝ պետության այլանդակության հիմնադիրը Լևոն Տեր-Պետրոսյանն է:
«Հայության սերերը լավ չեմ հասկանում. սիրահարվի մեկին, լռվի վրեն: Մի հատված կա, որ Լևոն Տեր-Պետրոսյանի աղանդից մինչև հիմա դուրս չի գալիս: Վերջին երկու նախագահն առաջին նախագահի աշակերտներն են, պարզապես աշակերտները ուսուցչին «քցել» են, դրա համար հետները չունի: Ով պետությանը դեմ է, Լևոն Տեր-Պետրոսյանը նրանց հետ լավ է»,- նկատում է նա:
Հայկ Սուքիասյանն այն համոզմանն է, որ ընդդիմության նպատակը կոնֆլիկտ հրահրելն է. «Սրանք բերել են կոնֆլիկտները, փաթաթել պետության վզին, որից հետո եղել է աղետը: Փորացավ ունեն. չեն ուզում, որ պետություն դառնանք»:
Անդրադառնալով Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանին և այն փաստին, որ վերջինս դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանն այն բանի համար, որ պատմության դասագրքերում հիշատակվել է Ղարաբաղի լուծարման և դրանում Շահրամանյանի մասնակցության մասին՝ զրուցակիցն ընդգծում է. «30 տարվա այլանդակությամբ Ղարաբաղի գլխին ոճիր են բերել: Շահրամանյանը ճիշտ կանի՝ Հիտլերի գերեզմանի մոտ դասեր տա՝ ինչպես կարելի է լուծարել, հետո գալ կապիտուլյացիան չեղարկել: Սրանք մարդիկ են, որոնց ջանդակներից ՀՀ-ի ինքնիշխանության գաղափարը հանած է: Պիտի պատժվեն, որ ժողովուրդը իմանա՝ ոճրագործ են»:
Կրկին անդրադառնալով ընդդիմությանը՝ վերջինս ասում է. «Տեռորիզմի համար են մեղադրվում, ասում է՝ տատուս արև ես քաղբանտարկյալ եմ: Ասում են՝ միջանցք չկա, ասում են՝ տատուս արև կա: 5 տարի նստած նեռվերներս ուտում են»:
Դիատարկմանը՝ իշխանության ընդդիմախոսները պնդում են, թե իշխանությունն ուզում է մոռացության տալ Արարատ լեռը, Սուքիասյանը նկատում է՝ իրական սիմվոլները թողել ենք, պատմական սիմվոլները գրկել ենք, գնում ենք առաջ: «Մենք ո՞նց ենք հեթանոսությունից Քրիստոնեություն անցել, խզում չի եղել․ նույնն էլ սա է»,- ասում է նա, ապա հավելում. «Հայաստանում ընդդիմադիր լինելու համար առաջին գործիքը զռալն է: Եթե զռում է մարդը, ուրեմն ընդդիմություն է»:
Հայկ Սուքիասյանի նկատառմամբ՝ 3-րդ հանրապետությունը բարոյապես մաշվել է. «Նոր կերպ Հայաստանը պետք է ներկայանա աշխարհին: Հայ ժողովուրդն իր պետականության վերածննդի մեջ է, և դա պետք է լինի 4-րդ հանրապետության պսակումով»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test