Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Էդպես տղա չկա երկրում, որ կարողանա մեզ հետ ուրիշ տոնով խոսա»․ Վարդան Ղուկասյանի որոշմամբ՝ Գյումրու տոնը կնշվի բարերար Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ aravot.am aravot.am

time
«Էդպես տղա չկա երկրում, որ կարողանա մեզ հետ ուրիշ տոնով խոսա»․ Վարդան Ղուկասյանի որոշմամբ՝ Գյումրու տոնը կնշվի բարերար Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ

Այսօր Գյումրու ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու «Գյումրու օր» տոնակատարությանը նվիրված հարցը, որի շուրջ ՔՊ-ականները բավական մեծ աղմուկ էին բարձրացրել, երբ նախորդ նիստի ժամանակ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջարկել էր այն օրակարգից հանել։

Վարդան Ղուկասյանն ասաց, որ կա բարերար, որը պատրաստ է ֆինանսավորելու, և ինչքան որ քաղաքապետարանը նախատեսել էր տոնը նշելու համար, բարերարը կրկնակի ու եռակի է պատրաստ տրամադրելու։

Գյումրու քաղաքապետի ասելով՝ տոնի համար քաղաքապետարանի բյուջեից հատկացված գումարն էլ կտրամադրեն նախակրթարանները, երաժշտական դպրոցները, սպորտդպրոցները բարեկարգելու համար։

«Ուրախ կլինենք, որ բարերարներ լինեն, քաղաքում ներդրումներ անեն։ Մենք էլ մեր գումարները կտնտեսենք, ցավոք սրտի, մեծ գումարներ չունենք, չեն տալիս, դրա համար մոտ օրերս կմտնենք դատարան անպայման, որ մեր գումարները շահութահարկից և եկամտահարկից և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված 185, 186 և և ՏԻՄօրենքի 86 հոդվածների համաձայն՝ Գյումրուց տարվող 85 միլիարդի 27 միլիարդը, որ հասանելիքն է Գյումրի քաղաքի, հետ բերենք և ոչ մեկին էլ բան չանենք․․․

Չնայած էն օրը տեսել եմ, որ Վանաձորում միջոցառում անցկացրեցին, էնտեղի մարզպետն ասաց՝ իմ ընկերն արտասահմանից ֆինանսավորում է՝ այս միջոցառումն անցկացնելու համար։ Լավ են անում, հալալ լինի, ում գրպանները բաց են, մենք էլ ասում ենք՝ Աստված թող եղածն օրհնի, թող ավելացնի, թող տասնապատկի», -ասաց Վարդան Ղուկասյանը։

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չէին ուզում տոնը նշվեր, երբ օրակարգ էր բերված այն։ Նա նաև հետաքրքրվեց, թե կազմակերպչական խնդիրնե՞ր կային, երբ մեծ գումարով կարելի է մեծ բան անել, փոքր գումարով էլ հետաքրքիր միջոցառում։

«Բարերարներն էլ, լավ կլինի Գյումրիում 80-ից ավելի վթարային բազմաբնակարան շենքեր կան, դրանք վերանորոգելու խնդիր կա, տնակներում ապրող բազմազավակ ընտանիքներ կան, որոնք տան կարքի ունեն։ Արցախից բռնի տեղհանված մոտ 600 ընտանիք կա Գյումրիում, մեր բարերարները թող էդ ընտանիքներին մեկ-երկու բնակարան գնեն, նվիրեն։ Իսկ Գյումրու համայնքապետարանը կայացած կառույց է՝ փորձառու համայնքապետով, աշխատող բաժիններով, Գյումրու օրը պիտի նշվի Գյումրու համայնքապետարանի անմիջական կազմակերպմամբ և մասնակցությամբ, ոչ թե մարդիկ ելնեն, չգիտեմ ինչ շարժումներից հայտարարեն՝ մենք նշելու ենք, օրն ու ժամն էլ մենք ենք հայտարարելու։ Օրինակ՝ ես վատ եմ զգում՝ որպես ավագանի, որ մենք չենք օրն ու ժամը, մնացած պայմանները մեր քաղաքացիներին հայտարարում, հայտարարել են անհատ մարդիկ», -ասաց Սարիկ Մինասյանը։

Վարդան Ղուկասյանը պարզաբանեց, որ հարցը նախորդ նիստի ժամանակ հետաձգեցին, քանի որ մշակույթի բաժինը շատ քիչ գումար էր առաջարկել՝ 4 կամ 6 միլիոն դրամ, և ավագանու անդամներից մի քանիսն առաջարկել են այդ գումարը տրամադրել ամանորյա միջոցառումներին, ավելի նորմալ միջոցառում անել, քան ստվեր գցել քաղաքի տոնի վրա։

Գյումրու քաղաքապետն ասաց՝ քաղաքը հազար հոգսերի մեջ է, եթե բարերարները ցանկություն են հայտնել տոնը նշելու, շատ լավ է։ Այդ նույն բարերարը (խոսքը Սամվել Կարապետյանի մասին է), ըստ Գյումրու քաղաքապետի, մինչ իր քաղաքապետ ընտրվելն էլ ցանկություն էր հայտնել «Վառեմ-մարեմի» շենքը վերանորոգելու, սակայն 1-2 տարի քաշքուկ են ստեղծել, փատաթղթղերը չէին տրամադրել։

«Չեմ ուզում բաց ասել, մարդիկ ասացին՝ մարդ կա, չի թողնում մենք Գյումրիում ներդրում անենք, ասի՝ ինչի՞, ասին՝ էդպես է։ Հիմա դրա մեջ ի՞նչ կա, դրանով ի՞նչ պիտի փոխվի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» ավելի շատ գումարներ կկարողանա բերել, կառավարությունը կամ ձեր բարերարներից մեկը գումար կտա, ի՞նչ է պատահել, մենք կդառնանք իր վրա։ Կամ մի այլ ծրագիր տանք իրեն, գիշեր-ցերեկ էլ ես բարձրաձայնեմ, ասեմ՝ «Քաղաքաական պայմանագիրը» նմանատիպ բան է ձեռնարկում։

Չեմ ուզում շատ մանրանամ, իմ բնավորությունն էն է, ովքեր որ ցանկություն են հայտնել ինչ-որ մի բան անելու, և էդ գումարները մենք տնտեսում ենք, էստեղ ուրիշ ոչինչ ոչ մի բան չկա, իմ խոսքերի տակ թաքնված որևէ բան չկա, ոչ էլ որևէ մեկին բարձրացնում եմ, մյուսին՝ ցածրացնում եմ։ Ցանկություն են հայտնել, շատ լավ են արել»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա մանրամասնեց, որ քաղաքի տոնը կազմակերպելու է քաղաքապետարանի մշակույթի բաժինը։

«Էստեղ չի լինելու էսպիսի բան՝ էս ինչ մարդն էս ինչ արեց, ծափահարություններ, էդպիսի բան չի լինելու, շատ համեստ է լինելու, էնպես է լինելու, աջով տվեցիր, ձախը չիմանա։ Տես անունը չեմ էլ տալիս, ես էնքան բան եմ անում, չեմ էլ բարձրաձայնում։ Իրենք էլ էդպիսի բնավորություն ունեն, ինչքան ես զգում եմ, մենք էլ թույլ չենք տա րոպեն մեկ բարձրաձայնեն, բոլորիս վրա ստվեր գցեն», -ասաց Վարդան Ղուկասյանը։

ՔՊ-ականները տեղից արձագանքեցին՝ թե բարերարներն արդեն հայտարարել են, որին ի պատասխան՝ Վարդան Ղուկասյանն ասաց․ «Դե հիմա, էստեղ մեկդ մյուսիդ հակադարձում եք, մարդը ուղղակի հայտարարություն է արել, էստեղ դուք հիմա առանձին եք ասում, նրանք առանձին են ասում, ես ձայն չեմ հանել։ Ես ասում եմ՝ էստեղ նմանատիպ ձևով մոտեցում չենք ցուցաբերելու, չենք թույլ տալու։ Հետո մենք էստեղ կորած չենք, ով ուզում է լինի, եթե հարգանք կա երկուստեք, միանշանակ, մեր կողմից կստանան հարգանք, եթե որևիցե մեկը բարձր ձևով նայի, ըդպես տղա չկա երկրում, որ կարողանա մեզ հետ ուրիշ տոնով խոսա, հասկանալի՞ է ։

Շատ ճիշտ բարիդրացիական հարաբերություններով ուզում են աջակցել, փառք Աստծո, ով ուզում է աջակցել, թող գան, քաղաքապետարանի գումարները մենք տնտեսում ենք, դռները բաց են։ Ես գտնում եմ, որ ցավոտ մտածել ու լուրջ քաղաքական ինչ-որ բաներ մտածել, էդպես չէ, խնդրում եմ ձեր միտքը, ձեր կարծիքը փոխեք»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա մի քանի ելույթներ լսելուց հետո հայտարարեց, որ հարցը քվեարկության չեն դնելու, ինքը՝ որպես քաղաքապետ՝ ըստ օրենքի, իրավունք ունի հարցն օրակարգից հանելու։«Էս հարցը ես հանում եմ, դուք չեք քվեարկելու, դուք կարող եք միայն ելույթներ ունենալ, բայց խնդրում եմ՝ իրար չվիրավորեք, չափի մեջ մնանք ամեն մեկս»,-հայտարարեց քաղաքապետը

Վարդան Ղուկասյանը ՔՊ-ականներին հավաստիացրեց, որ որևէ մեկը չի կարող քաղաքի տոնը վերածել քաղաքական դիվիդենտներ շահելու հարթակի ու հարցը հանեց օրակարգից՝ համաձայնելով, որ տոնը ֆինասնավորի Սամվել Կարապետյանը։

«Քաղաքական ոչինչ չկա, չմտածեք, թե քաղաքը ոչինչ չուներ, Սամվել Կարապետյանն եկավ, օգնեց, փրկիչ էր»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա ասաց, որ մեծ գումարներ են ծախսելու, մեծ միջոցառում է լինելու, թե ինչ երգիչներ են գալու, խորհուրդ տվեց համբերել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test