Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կան երեխաների որոշակի խմբեր, որոնք 6 տարեկանում պատրաստ չեն եղել գնալ դպրոց. ԿԳՄՍ փոխնախարար aravot.am aravot.am

time
Կան երեխաների որոշակի խմբեր, որոնք 6 տարեկանում պատրաստ չեն եղել գնալ դպրոց. ԿԳՄՍ փոխնախարար

«Մենք յուրաքանչյուր տարի առաջին դասարան հաճախողների շուրջ 10 տոկոսին բաց էինք թողում, եւ իրենք հանրակրթության մեջ չեն ներառվում: Խոսքը շուրջ 3000 երեխաների մասին է»,-ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը խորհրդարանական լսումների ժամանակ՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին:

«Որքան էլ մենք ունեինք վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավարությունը, ուզում եմ ընդգծել, որ երեխայի կրթության իրավունքի պաշտպանության համար առաջին պատասխանատու մարմինը խնամակալության եւ հոգաբարձության մարմինն է: Հաշվի առնելով, որ այն համակարգը, որը գործում է, եւ հնարավորություն չի տալիս կառավարել երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու խնդիրը, մեր կողմից վերլուծություններ են կատարվել, վիճակագրություն է վերլուծվել, ինչի հիման վրա երեխայի լավագույն շահը եւ կրթության իրավունքը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել, որ յուրաքանչյուր երեխա կգնա այն դասարան սովորելու, որին համապատասխանում է իր տարիքը դպրոց ընդունվելու պահին:

Իհարկե, մենք մեկ-երկու տարվա ընթացքում լուրջ խնդիրներ ենք ունենալու, որովհետեւ որքան էլ իրազեկել ենք, այնուամենայնիվ եղել են ծնողներ, որոնք դրան լուրջ չեն վերաբերվել, կամ միգուցե իրազեկ չեն եղել բավարար չափով: Բայց այս տարվա մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն ցուցանիշները, որ ունենում էինք նախորդ տարիներին, չենք ունեցել, եւ բազմաթիվ երեխաներ, որոնք պոտենցիալ կարող էին կրթությունից դուրս մնացած երեխաների շարքերը համալրել, դուրս չեն մնացել կրթությունից եւ եկել են առաջին դասարան»,-ընդգծեց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է երեխայի լավագույն շահը հաշվի առնելուն, այս մասին էլ նշեց. «Մենք քննարկել ենք, որ կան երեխաների որոշակի խմբեր, որոնք օբյեկտիվ պատճառով 6 տարեկանում պատրաստ չեն եղել գնալ դպրոց: Նրանք հիմնականում մտավոր խնդիրներ ունեցող երեխաներն են, եւ այս երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումից հետո որոշում է կայացվել, որ նրանք կսովորեն առաջին դասարանում: Եվ հիմա մենք ունենք բազմաթիվ այդպիս երեխաներ, որոնք սովորում են առաջին դասարանում»:

Ասաց, որ քննարկումների միջոցով կգտնեն օբյեկտիվ լուծումներ՝ այն խմբերի ներառման համար բացառությունների մեջ, որոնք օբյեկտիվ պատճառներով կարող են պատրաստ չլինել 6 տարեկանում դպրոց գնալ, ուստի նրանց թույլ կտրվի 7 տարեկանում սովորել առաջին դասարանում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test