Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

էդ որ ծնկի է գալիս, էդ էժան ներկայացումը մի անգամ խաղացել է, տեսել ենք՝ իր ծնկի գալուց հետո ինչ է  կատարվում. Գառնիկ Դանիելյան aravot.am aravot.am

time
էդ որ ծնկի է գալիս, էդ էժան ներկայացումը մի անգամ խաղացել է, տեսել ենք՝ իր ծնկի գալուց հետո ինչ է  կատարվում. Գառնիկ Դանիելյան

«Այս ամեն ինչը հիվանդության մասին է խոսում: Կարելի է հավաքվենք՝ մի լուրջ հոգեբան, բժիշկ… կամ էդ է կամ ուրիշ տարբերակ: Ինքը ամեն անգամ մուրճը վերցրած քանդում է պետականության հիմքերը: Էս մարդու օրոք լավ օր մեր ժողովուրդը չի տեսնում, մեր նյարդերը չեն հերիքում, բոլորս սթրեսի մեջ ենք: Էդ կեղծ բեմադրությունները, էդ որ ծնկի է գալիս, եսիմ ինչեր է անում… Ախր դրանք անցած էտապ են: Մի անգամ էդ դերը խաղացել ես, էդ էժան ներկայացումը մի անգամ խաղացել ես: Մենք տեսել ենք՝ քո ծնկի գալուց հետո ինչ է կատարվում: Էդ որդեկորույս ծնողներից է խոսում, չէ՞, մի հատ խղճի խայթ չի ունեցել, որ կարմիր բերետավորներին ասել է՝ էդ մարդկանց տարեք Եռաբլուրից ու շարունակում է դատական ռեպրեսիվ համակարգն օգտագործել մարդկանց անազատության մեջ տանել: Էդ ո՞ւմ առաջ ես խոնարհվում, մի քանի օր առաջ էլ է մի որդեկորույս ծնողի Արտաշատից վերցրել, տարել քրեակատարողական հիմնարկ,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ՔՊ համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Պատգամավորի խոսքով՝ այսօր աթոռի խնդիր չէ, այլ՝ պետություն ունենալու, մեր երկրում ազատ ապրելու կամ թուրքի ստրուկ դառնալու հարցն է. «Էս մարդը մեզ տանում է սպասարկող անձնակազմի: Ասում է՝ էսքան մարդ որ կաք, պետք է թուրքի սպասարկող անձնակազմ լինեք: Մեր ժողովուրդը հա՞շտ է էս իրականության հետ: Ես համոզված եմ՝ պատրաստ չէ մեր ժողովուրդը դրան: Հենց այս խորհրդանիշերի դեմ պայքարն էլ իր քաղաքական գերեզմանը փորելու է: Ինչքան ասում է՝ Արարատ, Արարատ սիրողներն ավելի են շատանում: Մի ընկեր ունեմ, ասում է՝ Արարատի նկար եմ ման գալիս, որ տանեմ տանը կախեմ, երեխեքը բակերում Արարատ են նկարում… Ինչքան պայքարի, հակազդեցությունը մեծանալու է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test