Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը ժամանել է Նյու-Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: «Թուրքական տան» մուտքին նրան դիմավորել են լրագրողներ: Էրդողանը հակիրճ ձևակերպել է, որ Մերձավոր Արևելքում ցանկացած իրադարձություն Թուրքիայի համար «չափազանց զգայուն է», և ինքը հույս ունի, որ ԱՄՆ նախագահի հետ բանակցություններից հետո «մի շարք հարցերի պատասխանը պարզ կլինի»:
Նույն օրը, Նյու-Յորք ուղեւորվելուց առաջ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Երուսաղեմում լրագրողներին ասել է, որ «հրեական տարածքների սրտում պաղեստինյան պետության ստեղծումը բացառված է»: Հարցին, թե հակազդելու ի՞նչ ծրագիր ունի կառավարությունը, Իսրայելի վարչապետը հորդորել է «համբերատար լինել և սպասել ԱՄՆ-ից վերադարձին»:
Այսպիսով ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի և խաղաղության միջև ընտրությունը կախված է Թրամփ-Էրդողան և Թրամփ-Նաթանյահու բանակցությունների արդյունքներից:
Առ այս պահը Միացյալ Նահանգները հրապարակային հայտարարություններում չի աջակցում Պաղեստինի անկախության ճանաչմանը:
Պաղեստինի անկախության հարցում առերեւույթ տարաձայնություններ կան Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների միջև: Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը համարում է, որ դա Թուրքիայի «դիվանագիտական ձեռքբերումն է» և արձանագրում, որ Չինաստանը և Ռուսաստանը «լռելյայն աջակցում են» Էրդողանին:
Այս դիտարկումը կարելի՞ է ընդունել որպես Պաղեստինի հարցում Ադրբեջանի դիրքորոշման «քարոզչական բացահայտում», թե Ալիևը նույնպես սպասում է Էրդողանի և Նաթանհայուի միջև Թրամփի «բախտորոշ» ընտրությանը: Հայաստանի համար Թրամփ-Էրդողան և Թրամփ-Նաթանյահու բանակցությունների «չոր հանրագումարը» սկզբունքային նշանակություն ունի:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test