Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահը քննարկել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցեր tert.am tert.am

time
Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահը քննարկել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարկոս Պերեստրելլոյին:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի անցկացումը և կարևորել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, այդ թվում՝ խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված ծրագրերը:

Մարկոս Պերեստրելլոն շնորհակալություն է հայտնել սեմինարը բարձր մակարդակով հյուրընկալելու համար և անդրադարձել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test