Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր են «ծանր» տարել ՔՊ վարչության կազմում չընտրվելու համար armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր են «ծանր» տարել ՔՊ վարչության կազմում չընտրվելու համար

Armlur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ վարչության անդամ չընտրվելը շատ ծանր է տարել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ըստ մեր աղբյուրների Ավանեսյանը վստահ է եղել, որ 5 կանանցից մեկն է լինելու, բայց արի ու տես, որ իրականությունն այլ է եղել:

Հիշեցնենք, որ ՔՊ վարչության անդամ է ընտրվել 5 կին` ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Ալխաս Ղազարյանը, Արուս Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Ծանր կացության մեջ են հայտնվել նաև ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ովքեր վստահ են եղել, որ իրենք որևէ խնդիր չունեն ու իրնեց ՔՊ վարչության անդամ դառնալը «լուծված» հարց է:

Վեդիի քաղաքապետ, «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը ևս իր պարտությունը ծանր է տարել, վերջինս շատ ակտկիվ քարոզչություն է արել, Երևանի տարբեր վարչական շրջաններում ու հաշվարկի ինչ-որ պահի Սարգսյանը կարծես թե անցողիկ հատվածում էր, բայց նրան չի հաջողվել ընտրվել ՔՊ նոր վարչության կազմում

Ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների ՔՊ նոր վարչությունը Նիկոլ Փաշինյանի «սրտով» անդամներից է կազմված: Ու անցանկալի մարդիկ վարչությունում այլևս չկան:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test