Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

44-օրյային առնչվող՝ ԱԱԾ ծառայողների նկատմամբ վարույթ կա՞ 168.am 168.am

time
44-օրյային առնչվող՝ ԱԱԾ ծառայողների նկատմամբ վարույթ կա՞

Օրերս 168.am-ը գրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի հոդված 25-ում նշվում է , որ «…հարցի քննարկումն ավարտվելուց հետո քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված հատուկ կարծիքն Աշխատակարգով սահմանված կարգով ուղարկվում է զեկույցում նշված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, որոնք կարող են զեկույցի վերաբերյալ իրենց գրավոր պատասխանն Ազգային ժողովի նախագահին ուղարկել մեկամսյա ժամկետում»:

Մինչդեռ 2024 թվականի հոկտեմբերին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան, ասել էր, որ «զեկույցի բաց կամ փակ լինելը կորոշվի միայն գերատեսչությունների կողմից համապատասխան կարծիք ստանալուց հետո»:

Մենք գրել ենք, որ ոչ ՀՀ պաշտպանության նախարարություն, ոչ էլ ՀՀ քննչական կոմիտե Քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ուղարկվել, ինչպես խոստացել էր Անդրանիկ Քոչարյանը, հավանաբար այդ պահին չտիրապետելով «ԱԺ-կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջներին:

Իսկ սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ մեր ուղարկած գրավոր հարցմանն ի պատասխան՝ կառույցից պատասխան գրություն են ուղարկել և հիշեցրել ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդված 25-ի մասին, ինչի մասին հիշատակեցինք վերևում: Այսինքն, 44-օրյա պատերազմին Քննիչ հանձնաժողովի զեկույցը նաև ԱԱԾ-ի ձեռքում չէ, թե ով և ինչպես պետք է որոշի դրա փակ և բաց լինելը, կարող ենք ենթադրություններ անել, կամ՝ հղում տալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, թե դրա հետ կապված տեխնիկական և իրավական խնդիրներն են ուսումնասիրում:

Իսկ Ազգային անվտանգության ծառայությանը 168.am-ն իր հարցման միջոցով նաև հետևյալ հարցադրումներն է արել.

-2020 թվականի նոյեմբերի 11-ին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ ՀՀ-ից եկած ԱԱԾ-ի ամենաուժեղ ստորաբաժանումներից մեկը հրաժարվել է գնալ առաջնագիծ՝ «Եղնիկներ», Արցախի նախկին նախագահի նշված հայտարարությունն արդյո՞ք դարձել է քննության առարկա, պարզվե՞լ են Արայիկ Հարությունյանի՝ ԱԱԾ ստորաբաժանումներին ուղղված խնդրանքը մերժելու, ավելին, ըստ տարբեր տեղեկությունների, մարտի դաշտից փախուստի դիմելու փաստերը, դրանց պատճառները, և կա՞ արդյոք հարուցված գործ, կա՞ն մեղադրյալներ, թե՞ ոչ: Եվ արդյո՞ք 44-օրյա պատերազմի արդյունքում ԱԱԾ-ից զոհեր եղել են:

Մեր այս հարցադրումներն ԱԱԾ-ն շրջանցել է և սահմանափակվել՝ ասելով. «Ինչ վերաբերում է քրեական վարույթների առկայությանը, ապա նշված տեղեկատվությունը ստանալու համար կարող եք դիմել տեղեկատվությունը տնօրինողին՝ նախաքննական մարմնին»:

Հավելենք, որ երբ 2022 թվականին նույն թեմայով և հարցերով գրություն էինք ուղարկել ՀՀ ԱԱԾ, այնտեղից մեզ պատասխանել էին.

«Արայիկ Հարությունյանի՝ Ձեր կողմից նշված հայտարարության կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական վարույթ չի նախաձեռնվել: Միաժամանակ, հայտնում ենք, որ վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ում իրականացվել է ծառայողական քննություն»:

Հիմա 2025 թվականի մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ ուղղորդումն ինչով է պայմանավորված՝ նրա ներկա լիազորություններո՞վ, թե՞ այլ հանգամանքով: Կարո՞ղ ենք ենթադրել, որ 44-օրյա պատերազմի համատեքստում կարող են քրեական գործեր հարուցվել նաև ԱԱԾ ծառայողների նկատմամբ, հատկապես, երբ առջևում Քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացումն է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test