Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Դատարանը կալանավորել է Գյումրիում ոստիկանների կողմից բացահայտված զարհուրելի հանցանքը կատարած 30-ամյա տղային, ով հոր մարմինը 1 ու կես օր տանը պահելուց հետո թաղել էր Մուշ թաղամասին հարակից դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ shamshyan.com shamshyan.com

time
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Միքայել Ավետիսյանը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Գյումրիի բնակիչ 30-ամյա Արայիկ Գ.-ի նկատմամբ, ով կասկածվում է այս տարվա մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակարանում 64-ամյա հորը սպանելու, 1 օրից ավելի տանը պահելու, ապա Մուշ թաղամասին հարակից դաշտամիջյան հատվածում հողով ու քարերով թաքցնելու մեջ և այդ զարհուրելի հանցագործությունը 5 ամիս անց բացահայտվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մուշի բաժնի պետ Ալեքսյան Նարսոյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ծառայողների՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ՝ համագործակցության արդյուքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արփինե Շտոյանը դռնփակ դատական նիստ անցկացնելով և խորհդակցական սենյակից վերադառնալով որոշեց բավարարել ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Արայիկ Գ.-ն դատարանից տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ալեքսան Նարսոյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ ոստիկանության Մուշի բաժնում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունների արդյունքում բացահայտել էին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը: Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակիչը սպանություն է կատարել և սպանվածի մարմինը թաղել է տնից հեռու: Արդեն տեղում Մուշի ոստիկանները համագործակցելով Շիրակի մարզի քրեական ոստիկանության իրենց գործընկերների հետ, ենթադրյալ կասկածյալին հայտնաբերել և սպանությունը կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխել էին ոստիկանության Մուշի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ կասկածյալը խոստովանել էր կատարածը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը՝ Գյումրիում բնակվող 30-ամյա Արայիկ Գ.-ն, մարտի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, իրենց տանը վիճաբանել էր հոր՝ 64-ամյա Գարիկ Գ.-ի հետ, ինչը վերածվել է քաշքշուկի և ավարտվել սահմռկեցուցիչ սպանությամբ, ինչ արդյունքում հայրը մահացել էր (նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում): Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հոր մարմինը մեկ օրից ավելի պահել էր տանը, փոխել հագուստները, հորը հագցրել նոր շորեր, ապա փաթաթել պոլիէթիլենային տոպրակով, սավաններուվ և հաջորդ օրը գիշերը հոր մարմինը դուրս էր բերել տնից և տարել Մուշ թաղամասին հարակից դաշտ ու այնտեղ մի փոքր փոս էր փորել, մարմինը նետել փոսի մեջ, հողով ու քարերով փակել, իսկ արյունոտված շորերն ու հանցագործության գործիք դանակը նետել էր աղբամանը: Դեպքի մասին ոստիկանության Մուշի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Արթուր Մնոյանի, Հովհանես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Արդեն դեպքի վայրում կասկածյալը նախ շենքի մոտ հայտնել էր, թե որտեղ է տեղի ունեցել վիճաբանությունը և սպանությունը, ապա մատնացույց արել՝ ինչպես և ինչ պայմաններում է հոր մարմինը տեղափոխել ու թաղել դաշտում: Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել նաև Շիրակի մարզի դատախազն ու դատախազի տեղակալը: Մինչ քննիչը կաշխատեր կասկածյալի հետ, դեպքի վայրում ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի հանձնարարականով՝ դեպքի վայրը սահմանազատել ու մոտ 6 ժամից ավելի ծառայություն են կատարել պարեկներն ու համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սահմռկեցուցիչ հանցագործությունը բացահայտվել է շնորհիվ համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների, հակառակ դեպքում այդ հանցագործությունը գուցե չբացահայտվեր, մահացածի մարմինը մնար հողի տակ: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test