Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել են «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով լսումներ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ արդեն իսկ մի քանի բարեփոխում է իրականացվել. «Երեխայի այլընտրանքային խնամքի բարեփոխումների շարունակական իրականացման արդյունքում շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների թիվը գրեթե 5 անգամ կրճատվել է՝ 2014թ.-ին եղած 2000-ից նվազելով շուրջ 400-ի՝ 2024թ. տարեվերջի դրությամբ: Կարեւորելով խնամատարության ինստիտուտի դերը՝ 2018-2025թ. գրանցվել է խնամատար ընտանիքներում խնամքի կազմակերպման ծավալների կտրուկ աճ: Այս պահի առկա տվյալներով՝ խնամատարության հանձնված երեխաների թիվը հասել է 188-ի, իսկ ընտանիքների թիվը՝ 108-ի»:
Թորոսյանը նշեց, որ նախորդիվ ներդրված ռազմավարական փաստաթղթերը կենտրոնացել են մասնավորապես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների եւ նրանց խնդիրների լուծման ուղղությամբ, իսկ հաստատման ենթակա փաթեթը եւ արդեն իսկ ընդունված ժողովրդագրության 2024-2040թթ. ռազմավարությունը միտված են նպաստավոր պայմաններ ապահովել բոլոր երեխաների համար:
«Օրենսդրական փաթեթի ընդունման մեկ այլ անհրաժեշտություն է երեխայի՝ ընտանեկան միջավայրում ապրելու եւ զարգանալու իրավունքի իրացմանն ուղղված ծրագերի բարելավումը, որը կառավարության ծրագրով սահմանվել է որպես կատարման ենթակա միջոցառում եւ որին անհնար է հասնել օրենքով անհրաժեշտ ամրագրումների բացակայության պայմաններում»,-ասաց նախարարը:
«Մենք պարտավոր ենք ապահովել, որ յուրաքանչյուր երեխա Հայստանում մեծանա միջավայրում, որտեղ սերն ու պաշտպանությունն ավելի ուժեղ են, քան անտարբերությունն ու վտանգը…Մենք չենք կարող խոսել երեխաների անվտանգության եւ լիարժեք զարգացման մասին, եթե մեր երկրում չլինի խաղաղություն: Մեր ամենամեծ պարտքը մեր երեխաների առաջ ոչ թե թանկարժեք նվերներն են, այլ այն միջավայրը, որ մենք նրանց կժառանգենք…»,-ասաց Թորոսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test