Ռուսաստանը «պատրաստ է արձագանքել ցանկացած ռազմավարական սպառնալիքի, ոչ միայն խոսքերով, այլև ռազմատեխնիկական միջոցառումներով»: Այս մասին ԱԽ նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Արևմուտքի ապակառուցողական քայլերի արդյունքում խաթարվել են միջուկային զենք ունեցող պետությունների միջև երկխոսության հիմքերը։ Ռազմավարական կայունության ոլորտում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Արևմուտքին, սակայն նրա նախաձեռնությունները հստակ արձագանք չեն ստացել», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Նա անդրադարձել է 2026 թվականի փետրվարին «Նոր START» պայմանագրի ժամկետի ավարտին։
Պուտինն ասում է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ սպառազինությունների մրցավազքով և պատրաստ է պահպանել իր քանակական սահմանափակումները պայմանագրի ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում։ Ռուսաստանը առաջարկում է, որ Միացյալ Նահանգները պահպանի «Նոր START» պայմանագրով սահմանված ստատուս քվոն։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test