Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արևմուտքը շարունակում է աշխարհին նեոլիբերալ դիրքորոշումներ պարտադրել. Զախարովա sputnik sputnik

time
Արևմուտքը շարունակում է աշխարհին նեոլիբերալ դիրքորոշումներ պարտադրել. Զախարովա
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում իր դիրքերը կորցնելու ֆոնին Արևմուտքը շարունակում է բոլորին վզին փաթաթել նեոլիբերալ դիրքորոշումները, որոնք հակասում են մարդկային էությանը և տանում դեպի ազգային ինքնության կորստի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ստամբուլում ռուսալեզու արտասահմանյան լրատվամիջոցների մեդիաֆորումի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում։
Բազմաբևեռ աշխարհի ձևավորման և միջազգային հարաբերություններում արդար կանոնների կայացման պայմաններում Արևմուտքը կորցնում է իր գերիշխող դիրքը։ Սակայն բացասական ազդեցությունը հատկապես սուր են զգում ոչ բարեկամական երկրներում ապրող ռուս հայրենակիցները, որոնք ավելի ու ավելի հաճախ են բախվում խտրականության, ճնշման և նույնիսկ ուղիղ սպառնալիքների։
«Ոչ բարեկամական երկրներում ապրող մեր հայրենակիցները լուրջ ճնշման են ենթարկվում, երբեմն՝ նույնիսկ իրական սպառնալիքների։ Դա դրսևորվում է նրանց իրավունքների խախտումներով, հասարակական գործունեությանը և ռուսալեզու լրատվամիջոցների աշխատանքին խոչընդոտելով։ Ռուսական լրագրության նկատմամբ իսկական հալածանք է սկսվել», – հայտարարել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է ԽՍՀՄ ժողովուրդների և Կարմիր բանակի դերը ֆաշիզմի դեմ պայքարում զրոյացնելու փորձերի ակտիվացումը։
Զախարովան ընդգծել է, որ պատմական ճշմարտությունն անհերքելի է, այն ապրելու է և փոխանցվելու ապագա սերունդներին։ Այս առումով նա նշել է ռուսական ԶԼՄ–ների դերը, որոնք, ըստ նրա, կատարում են, այսպես կոչված, տեղեկատվական միջնորդի դերը՝ հարմարեցնելով ռուսական օրակարգը իրենց երկրների իրողություններին։
Հիշեցնենք, որ մեդիաֆորումը կազմակերպել է Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտը՝ Մոսկվայի հայրենակիցների տան հետ համատեղ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test