Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լենինգրադյան փողոցում հնչած կրակոցների գործով երեք ձերբակալված կա․ ինչ է պարզվել armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լենինգրադյան փողոցում հնչած կրակոցների գործով երեք ձերբակալված կա․ ինչ է պարզվել

ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ Լենինգրադյան փողոցում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Երեք անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

ArmLur.amհայտնել էր, որ Լենինգրադյան փողոցում աննախադեպ կրակոցներ էին հնչել տարբեր զենքերից։ Լենինգրադյան փողոցի հայտնի «պոչտայի շենքի» մոտ ականատեսները լսել են կրակոցի ձայներ։ Տարածքը անմիջապես փակվել է ոստիկանության կողմից, իսկ ամբողջ ճանապարհահատվածը այս պահին արգելափակված է։

Shamshyan.com-ն էլ դեպքի վայրից հայտնել էր, որ իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են տարբեր զինատեսակներից կրակված պարկուճներ՝ ատրճանակի և ինքնաձիգի։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կան տուժածներ։ Մի քանի խմբեր մեկնել են Երևանի տարբեր հիվանդանոցներ՝ դա պարզելու համար։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test