Ի պաշտպանություն Միքայել սրբազանի՝ այսօր Ազգային ժողովի շենքի առջեւից բողոքի երթով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենք եկած քաղաքացիները փշալարերով կապեցին Նիկոլ Փաշինյանի նկարը՝ խորհրդանշական իմաստով, որ նրա՛ն է շուտով սպասվում գաղութն ու անազատությունը:
-Հայ ժողովուրդը հիասթափված անընդմեջ ասում է, որ շանս չկա, ոչ մի բան չենք կարողանա անել, որովհետեւ չարիքը խտացել է, չենք կարողանում փրկել Հայաստանը: Մենք գիտենք չարիքի անունը. չարիքի անունը Նիկոլ Փաշինյան է: Նիկոլի ջանքերով այս տարիների ընթացքում խաչվել է Արցախը, խաչվել է մեր սուրբ լեռ Արարատը, սրբազանները՝ Նիկոլի անբարո վարքագծով, խաչվում է Էջմիածինը: Բայց մենք ասում ենք, որ իրեն պետք է դատել, փշե պսակները կդարձնենք փշալարեր Նիկոլի համար: Ես կհանեմ ու կազատեմ մեր ամբողջ լեռները, կկապեմ Նիկոլի վրա, որ այդ փշալարերը նրա համար դառնան վանդակ ու նստի օրենքով սահմանված կարգով: Գաղութի փշալար, որտեղ նստելու է շուտով,- ԱԱԾ շենքի դիմաց ասաց բուդդայականության ուսուցիչ Էլեոնորա Մանանդյանը ու Փաշինյանի նկարի վրա կապեց փշալարերը:
Հետո քաղաքացիները վանկակեցին «ազատություն Միքայել սրբազանին, դատել Նիկոլին»:
-Երբեք չգիտես որ պահին հրումը կաշխատի այնպես, որ կաշխատի ամբողջ ձնգունդը: Եվ այդ ձնագունդը կարող է գլորվել այնպես, որ ի վերջո Նիկոլին կմաքրի, կտանի… 2020 թվականից ի վեր բազում մարդիկ ծախվել են, բազում մարդիկ հանձնվել, լքել են Հայաստանը, բազում մարդիկ հիասթափվել են այնքան, որ ընկել են դեպրեսիաների մեջ ու հաճախում են մեզ մոտ, բուժվում են: Մեզ մոտ՝ նկատի ունեմ անհատական խորհրդատվությունների: Մենք նույնիսկ Նիկոլին ենք ասում՝ դիմի: Մենք այնքան կարեկցանք ունենք իր հանդեպ, որ իրեն կօգնենք, սրտանց կհամոզենք, որ խոստովանի բոլոր մեղքերը ու նստի օրենքով սահմանված կարգով: Ցմահ կնստի, բայց դեպրեսիայից դուրս կգա,- իր խոսքն ավարտեց Մանանդյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test