Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Որտեղի՞ց և աշխարհաքաղաքական ի՞նչ ազդակ է ստացել Ալիևը 1in.am 1in.am

time
Որտեղի՞ց և աշխարհաքաղաքական ի՞նչ ազդակ է ստացել Ալիևը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Մինսկ: Այդ մասին հայտնում են Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցները՝ հղում անելով Բելառուսի ՊՆ տարածած հաղորդագրությանը:

Ըստ այդմ, Վելիևը Մինսկում կմասնակցի ԱՊՀ երկրների ԶՈՒ ԳՇ պետերի Կոմիտեի հերթական նիստին, առանձին հանդիպում կունենա բելառուսցի պաշտոնակից Պավել Մուրավեյկոյի հետ, ինչպես նաև «կայցելի Բելառուսի մի քանի ռազմական և ռազմա-ուսումնական հաստատություններ»:

Բելառուսում Ռուսաստանի նախաձեռնած լայնածավալ զորավարժությունները, որ անցկացվել են «Արևմուտք 2025» պայմանական անվանումով, գրեթե բոլոր փորձագետները գնահատել են որպես Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի երկրների դեմ սպառնալիքի ցուցադրում:

Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակային խոսույթում առնվազն երկու անգամ Ուկրաինային անվանել է «ռազմավարական գործընկեր»: Ակնհայտ է, որ ԱՊՀ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը Մինսկում քննարկելու են «Արևմուտք 2025» զորավարժությունների ռազմական և աշխարհաքաղաքական «կոդավորումը»:

Այդ ամենից զատ, Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետն առանձին հանդիպում է ունենալու բելառուսցի պաշտոնակցի հետ, այցելելու է այդ երկրի մի շարք ռազմական և ռազմաուսումնական հաստատություններ: Բելառուսի և Ռուսաստանի Զինված ուժերը միասնական են:

Փաստացի պաշտոնական Բաքուն Ռուսաստանի հետ ռազմական և ռազմաուսումնական ոլորտներում համագործակցության ուղղությամբ հերթական քայլն է անում: Այն դեպքում, երբ Մոսկվա-Բաքու հարաբերությունները հրապարակային հայտարարությունների տիրույթում «չափազանց լարված են»:

Աշխարհաքաղաքական ի՞նչ ազդակ և որտեղի՞ց է ստացել Իլհամ Ալիևը: Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետի Մինսկ այցը ենթակա է համակողմանի վերլուծության:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test