Սեպտեմբերի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հենվելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության վրա, հռչակում է Հայաստանի Չորրորդ Հանրապետության հռչակումը»։
Համագումարից հետո հրապարակվեց նաև ՔՊ-ի հռչակագիրը, որով հայտարարվում է, որ «Չորրորդ Հանրապետության հաստատումն առաջնային ռազմավարություն է»։
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ Հայաստանն ունի Սահմանադրություն, օրենքներ և որևէ տեղ «Երրորդ Հանրապետություն» բառակապակցություն չկա։
«Այս հայտարարությունն իրավական հայտարարություն չէ, զգացական, նաև հակաքաղաքակրթական, հակագիտական, որովհետև նա, ով կասի Երրորդ կամ Չորրորդ Հանրապետություն, եթե «իդիոտ» չէ, ապա լավ մտածված սրիկա է, ով ուզում է լինի։
Միակ համազգային գործողությունը, որը մեր ժողովուրդն արել է, 1991 թվականի Անկախության հանրաքվեն է՝ համազգային ընդգրկմամբ։ Երբ նա ասում է՝ Երրորդ հանրապետություն, նշանակում է՝ Սովետական Միության տարածքում գտնվող վարչական միավորը համարում ես պետություն, այսինքն՝ երկրորդը։ Այս դեպքում ստացվում է, որ մեր ազգն «իդիոտների» հավաքածու էր. երկրորդից երրորդին անցնելու համար ինչ-որ հանրաքվե արեց։
Այնինչ մենք Սովետական Միությունից անկախացել ենք և Հանրապետություն ենք դարձել այդ հանրաքվեի արդյունքում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Պարույր Հայրիկյանի բնորոշմամբ՝ նման հայտարարություն արած մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, նաև կոռուպցիոն խմբի ղեկավար է։ Ըստ Հայրիկյանի, այս ամենն անձամբ է ապացուցել ու ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Ճիշտ է, այնտեղ փորձում են հարցից խուսանավել, բայց վստահ է՝ այդ ամենն անառարկելի է։
«Հանրության մեջ արդեն մեծ քանակությամբ քաղաքական, հանրային ուժեր պատրաստվում են այդ ուղղությամբ քայլեր անել, նրանք ինձ հետ համաձայն են, որ սրանք կոոռուպցիոն խումբ են։
Մասնավորապես ասեմ, որ կոռուպցիոն գործերում մեղադրվող մարդու համարժեք հոդվածները պետք է գտնես Քրեական օրենսգրքում, այն պատասխանատվություն է ենթադրում նաև Սահմանադրության և սահմանադրական օրենքների խախտման համար։
Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետում ասվում է, որ պետական կառույցները պարտավոր են քննարկել կուսակցություններից ստացված դիմումները։ Մենք Նիկոլ Փաշինյանին 5 անգամ տվել ենք Սահմանադրության նախագիծ՝ Հայաստանն իսկապես ժողովրդավարական երկիր դարձնելու նախագիծ, բայց նա չի քննարկել։ Սա կոռուպցիոն հանցագործություն է և ուղեկցվել է պետությանը տված մեծ վնասներով։ Մասնավորապես՝ ապօրինի է այն աշխատավարձը, որը տրվում է առանց աշխատանքի արդյունքի։ Սահմանադրական հանձնաժողով է պահել՝ ծախսելով մոտ կես միլիարդ գումար, որի մեջ ընդգրկված են Արդարադատության նախարարներ»,- հավելեց Պարույր Հայրիկյանը։
Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ այս ամենը շատ կարևոր է, քանի որ կոռուպցիոն խմբի ղեկավարն իրավունք չունի անգամ փոխելու Սահմանադրության «Ս» տառը, ուր մնաց՝ խոսի Սահմանադրության փոխելու մասին։
«Հայաստանն այսօր բռնազավթված է կոռուպցիոն հանցախմբի կողմից։
Երբ մեկն ակնհայտորեն մեղադրվում է կոռուպցիոն հանցախումբ ղեկավարելու մեջ, անիմաստ է իր քայլերը քննարկել։ Ինձ համար նա ոչնչություն է, որը պետք է անպայման ենթարկվի քրեական պատասխանատվության»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test