Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Մենք չունենք հայ-թուրքական սահմանը բացելու որեւէ նախապայման, հուսով ենք՝ այն շուտով կբացվի»․ թուրք պատգամավոր aravot.am aravot.am

time
«Մենք չունենք հայ-թուրքական սահմանը բացելու որեւէ նախապայման, հուսով ենք՝ այն շուտով կբացվի»․ թուրք պատգամավոր

Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցում է նաեւ պատվիրակություն Թուրքիայից։

Լրագրողների հետ զրույցում թուրք պատգամավոր Ֆաթմա Աքսալն ասաց, որ Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը հարեւաններ են, եւ հարաբերությունների կարգավորման ու զարգացման նոր էջ է բացվում։ «Մենք քաջալերում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի մեկնարկը, եւ բոլորս էլ օգուտ կքաղենք խաղաղությունից, որովհետեւ դա կարեւոր է ոչ միայն երկրների համար, այլ նաեւ ամբողջ Հարավային Կովկասի, որովհետեւ եթե խաղաղություն հաստատվի երկրների միջեւ, այն կտարածվի ամբողջ աշխարհում։ Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին, մենք հույս ունենք, որ սահմանների բացումը տեղի կունենա հնարավորինս շուտ։ Հիմա արդեն ունենք թռիչքներ եւ փորձում ենք ավելացնել դրանք»,- ասաց նա։

Անդրադառնալով թուրքական նախապայմանների մասին հարցին՝ նա ասաց․ «Մենք չունենք սահմանը բացելու որեւէ նախապայման։ Այս պահին գործընթացը տեղի է ունենում երկխոսությամբ, հուսով ենք՝ շուտով սահմանը կբացվի»։

Անդրադառնալով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությանը «Թրամփի ուղու» վերաբերյալ՝ Ֆաթմա Աքսալն ասաց․ «Շատ կարեւոր է առեւտրի, տնտեսական զարգացման եւ երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում։ Թուրքիան նույնպես պատրաստվում է օգտվել այդ ամենից, միայն Հայաստանը չէ, որ օգտվելու է այս ապաշրջափակումից»։ Նա հավելեց, որ Թուրքան կարող է լինել խաչմերուկ Հայաստանի համար եւ Հայաստանը կապել Եվրոպայի հետ։

Հարցին, թե ինչո՞ւ է Թուրքիայից ու Ադրբեջանից հնչում «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը, արդյոք սա տարածքային պահանջ չէ՞ Հայաստանի նկատմամբ, թուրք պատգամավորը պատասխանեց․ «Ոչ, տարածքային պահանջ չկա։ Ոչ մեկը չի կորցնում խաղաղությունից, եւ ոչ ոք չի շահել դեռ պատերազմից։ Եկեք սպասենք եւ լինենք լավատես, քանի որ ես լավատես եմ»։

Ֆաթմա Աքսալն անդրադարձավ նաեւ հարցին, թե Թուրքիան կաջակցի՞ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին վերադարձնելու հարցում։ «Երկխոսություններ են ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինձ համար մի փոքր դժվար է մանրամասներ ներկայացնել, որովհետեւ չեմ տիրապետում ամբողջական գործընթացին։ Բայց, եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի գերիների ազատման գործընթացին»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test