«Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից։ Մի շարք ուղղություններով մեզ համակարգված օժանդակություն է ցուցաբերում Հունաստանը»,- այսօր Երեւանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց, որ այս փուլում առաջնահերթ ջանքերը կենտրոնացրել են նոր մոդելով եւ չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, զինված ուժերի կառուցվածքի եւ կառավարման համակարգի արդիականացման, կրթական եւ ուսումնավարժական կարողությունների զարգացման ուղղությունների վրա։
Սուրեն Պապիկյանն ասաց, որ իրականացնում են նաեւ զինված ուժերն արդիական սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով համալրելու աշխատանք։ Ձեռբերումների շուկաները դիվերսիֆիկացնելուն ուղղված քաղաքականություն է վարվում կառավարության կողմից։ «Զինված ուժերը կերպափոխվում են, եւ ժամանակակից չափորոշիչների ներդրումն իրականացվում է ոչ միայն արդիական զինված ուժեր ունենալու, այլ նաեւ գործընկեր երկրների զինված ուժերի հետ փոխգործակցության բարձր մակարդակի հասնելու նպատակով»,- հավելեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test