Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ո՛չ, «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ ՀՀ-ին տարածքային պահանջ չենք ներկայացնում». թուրք պատգամավոր tert.am tert.am

time
«Ո՛չ, «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ ՀՀ-ին տարածքային պահանջ չենք ներկայացնում». թուրք պատգամավոր

«Զանգեզուրի միջանցք»-ի օգտագործումը տարածքային պահանջ չէ Հայաստանի նկատմամբ: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց թուրք պատգամավոր Ֆաթմա Աքսալը՝ պատասխանելով հարցին արդյոք «Թրամփի ուղու» փոխարեն «Զանգեզուրի միջնացք»-ի օգտագործումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից չի ենթադրում տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, քանի որ միջանցքն այլ տրամաբանություն ունի:

«Ոչ, դա տարածքային պահանջ չէ: Թույլ տվեք ասել՝ ոչ ոք չի կորցրել խաղաղությունից և ոչ ոք չի շահել դեռ պատերազմից: Մեր կառավարությունների միջև կապերը, երկխոսությունները, նախարարությունների միջև կապերը շատ կարևոր են:

Եկեք սպասենք և լինենք լավատես, ես լավատես եմ: Ինչ վերաբերում է մանրամասներին, ես չեմ կարող շատ մանրամասներ նշել, քանի որ մենք չգիտենք մանրամասները, բայց ընդհանուր առմամբ եկեք սպասենք, լինենք լավատես, որպեսզի խաղաղություն հաստատենք երկրների միջև, որ բացվեն սահմանները»,- ասաց նա

Անդրադառնալով հարցին՝ նա նշում է, որ խաղաղությունը կարևոր է, բայց հայ ռամզագերիներ կան Արդբեջանում, ի՞նչ է պատրաստ անել Թուրքիան այս հարցով՝ թուրք պատգամավորն ասաց, որ մանրամասներին չի տիրապետում, սակայն Թուրքիան պատրաստ է անել ամեն բան խաղաղության հաստատման համար:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test