Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանի կառավարման արդյունքում Հայաստանի պետական պարտքը 2025թ. առաջին կիսամյակում աճել է՝ հասնելով 13 մլրդ 852 մլն դոլարի 168.am 168.am

time
Փաշինյանի կառավարման արդյունքում Հայաստանի պետական պարտքը 2025թ. առաջին կիսամյակում աճել է՝ հասնելով 13 մլրդ 852 մլն դոլարի

Հայաստանի պետական պարտքն այս տարվա առաջին կիսամյակում դրամային արտահայտությամբ կազմել է 5 տրլն 323 մլրդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13 մլրդ 852 մլն դոլար:

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Պետական պարտքը 2025թ առաջին կիսամյակում աճել է 4.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով արտահայտված՝ 7.9 տոկոսով: Դրամային և արտարժութային ցուցանիշների փոփոխությունների տարբերությունը պայմանավորված է պարտքի փոխարկման համար կիրառված 2024թ տարեվերջի և 2025թ հունիսի 30-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի տարբերվող արժեքներով՝ համապատասխանաբար 396.6 և 384.3 դրամ»,-ասաց Հովհաննիսյանը:

Դրամային արտահայտությամբ կառավարության պարտքն աճել է 4.8 տոկոսով, իսկ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է 2.2 տոկոսով:

Նա վստահեցրեց՝ կառավարության պարտքի պորտֆելի ռիսկի ցուցանիշները գտնվում են իրենց ուղենիշների մեջ: Ներքին պարտքը շարունակում է ավելի բարձր լինել, քան արտաքին պարտքը՝ հասնելով 52 տոկոսի: Դրամային պարտքը կազմում է 51 տոկոս՝ արտարժութային պարտքի 49 տոկոսի համեմատ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test