Նույնիսկ լուրջ, հանրային լսարան և կարծիք ձևավորելու վրա որոշակի ազդեցություն ունեցող մարդիկ են «թեմա դարձրել» ԱՄՆ նախագահի կողմից Հայաստանին «Ալբանիա», իսկ Ադրբեջանին «Կամբոջա» անվանելը:
Իհարկե, հոյակապ կլիներ, եթե նա ասեր «բիբլիական Հայաստան» և «Կոկա-կոլային տարիքով զիջող Ադրբեջան», բայց թե ով է Սպիտակ տանը չորս տարի տիրություն անելու, ոչ թե մենք ենք որոշում, այլ՝ ամերիկացի ընտրողը:
Եվ այս իրավիճակում կարևորը Թրամփի «ամնեզիան» չէ կամ քարտեզի վրա Հայաստանի և Ադրբեջանը տեղը նրա չիմանալը: Կարևորը օգոստոսի 8-վաշինգտոնյան քաղաքական հռչակագիրն է, հայ-ադրբեջանական նախաստորագրված պայմանագիրը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է: Այլ դեպքում Հայաստանի ԱԱԾ տնօրենը Երևանից ուղիղ չարտերային թռիչքով հիսուն րոպեում չէր հասնի Բաքու:
Ոմանք, իհարկե, դա համարում են Ալիևի «բոլոր նախապայմանները կատարելու ևս մեկ վկայություն», բայց իրականում մի երկրի հատուկ ծառայության ղեկավարի այլ երկիր այցը, թեկուզ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու ձևաչափով, վկայում է նրանց միջև ոչ թշնամական վերաբերմունքի առկայության մասին:
Իսկ թե դա որքան է կարևոր՝ բավական է նշել, որ անգամ ուկրաինացի փորձագետներն են ընդունում, որ Ռուսաստանը պատերազմը շարունակելու է, այն կարող է վերածվել համաեվրոպականի: Ուկրաինան հետխորհրդային տարածքի երկիր է, Ռուսաստանը՝ ԽՍՀՄ իրավահաջորդ:
Լարվածությունը բարձրակետին է հասնում նաև Մերձավոր Արևելքում: Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան ճանաչել են Պաղեստինի անկախությունը, մոտակա օրերին նման որոշում կընդունի նաև Ֆրանսիան, նրան կմիանա ևս ութ եվրոպական երկիր, իսկ Իսրայելի ԱԳՆ-ն այդ ամենը գնահատել է «թղթի կտոր»: Ի՞նչ կարող է հետևել դրան՝ դժվար է գուշակել, բայց տարածաշրջանային պատերազմի հավանականությունը մեծ է:
Այս իրավիճակում օգոստոսի 8-ի վաշինգտոնյան «խաղաղությունը» Բաքվի համար «քաղաքական զսպաշապիկ է»: Եվ սա չափազանցություն կամ այլասացություն չէ: Մանավանդ որ Ալիևը Միացյալ Նահանգների «օրհնության կարիքն ունի»:
«Խաղաքարտերի փոփոխություն» հնարավո՞ր է: Իհարկե: Բայց վաշինգտոնյան պայմանավորվածությունների համար է պետքարտուղար Ռուբիոն ասում, որ Միացյալ Նահանգները խաղաղության խաչմերուկ ծրագիրն իրականացնելիս կանգնած է Հայաստանի կողքին: Սա իրական, գետնի վրա իրավիճակ է, քաղաքական ռեսուրս: Իսկ Թրամփից վիրավորվածի տեսք պետք չէ ընդունել, որովհետև նա Հայաստանը ֆորպոստ չի անվանում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test