Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բացվել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսը panarmenian.net panarmenian.net

time
Բացվել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21–ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդես: Այն կազմակերպվել է Լուվրի թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի համատեղ ջանքերով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա եղել բացմանը։ Ներկա էին նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը։

Լուվրի թանգարանի հավաքածուից տասնվեց ուշագրավ արևելաքրիստոնեական գլուխգործոց երկխոսության ձևաչափով ցուցադրված է Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից հատուկ առանձնացված ընտրանու հետ: Ներկայացված են 4-րդ դարից մինչև 19-րդ դարն ընդգրկող գլուխգործոցներ՝ ապակու և փայտարվեստի օրինակներ, քարից քանդակներ՝ խաչքարեր, ճարտարապետական բեկորներ, ոսկերչական բացառիկ աշխատանքներ, ինչպես նաև եկեղեցական հանդերձանք, վարագույրներ, սպասք և սրբապատկերներ:

Ցուցադրության բացման նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ առանձնահատուկ պատիվ ու հպարտություն է արդեն երկրորդ տարին անընդմեջ մեր երկրի անկախության օրը նշանավորել թանգարանային նոր ցուցադրությամբ՝ միջազգային համագործակցության շրջանակում։ Նա հավելել է, որ նախորդ տարվանից մեկնարկած այս մոտեցումը կշարունակվի։

Նախարարը հիշեցրել է, որ նախորդ տարվա նույն օրը մեկնարկել է «Մայր ատվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությունը՝ Բրիտանական թանգարանի մասնակցությամբ։

«Լուվրի թանգարանի հետ համատեղ ցուցադրությանը ներակացվող բացառիկ նմուշները փաստում են Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթների միջև երկխոսության մասին, որը նաև լավ հնարավորություն է մեզ համար՝ բարձրացնելու թանգարանային ցուցադրությունների որակը՝ դրանք դարձնելով միջազգային չափորոշիչներին համապատասխան»,-ասել է նա։

Նշվել է, որ Լուվրում նախատեսվում է նոր բաժնի բացում՝ նվիրված Բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը, որի շրջանակում ևս համագործակցություն է դիտարկվում Հայաստանի պատմության թանգարանի հետ։

Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի մարտի 21-ը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test