Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«ՊԵԿ-ը տարեկան հարյուրավոր միլիոն դրամների վնաս է հասցնում մեր տնտեսությանը»․ Վահրամ Միրաքյան mamul.am mamul.am

time
 «ՊԵԿ-ը տարեկան հարյուրավոր միլիոն դրամների վնաս է հասցնում մեր տնտեսությանը»․ Վահրամ Միրաքյան

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը.․ «ՊԵԿ-ը տարեկան հարյուրավոր միլիոն դրամների վնաս է հասցնում մեր տնտեսությանը։ Խոսքը բիզնեսի նկատմամբ ՊԵԿ-ի որդեգրած ահաբեկչական ստուգումների ռազմավարության մասին չէ, որտեղ վնասը հաճախ անուղղակի է, այլ շատ ուղղակի ու կոնկրետ։ Ես կասեի՝ չափելի վնասի մասին է, որը ՊԵԿ-ը հասցնում է մեր տնտեսությանը իր «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի»՝ e-Invoicing-ի միջոցով։ Գրեթե ամեն ամիս, հիմնականում ամսի 17-22-ի հատվածում, e-Invoicing-ը սկսում է հաճախակի չգործել կամ գործել շատ վատ ու դանդաղ՝ ժամերով, երբեմն՝ ողջ օրը։ Եվ արդեն տարիներ են, ինչ նույն խնդիրը կա, ու ՊԵԿ-ը ի վիճակի չէ լուծելու այն։ Երբ e-Invoicing-ը չի գործում, դա նշանակում է, որ սառեցվում են այդ համակարգի միջոցով արվող ամբողջ հանրապետության գործարքները, փոխանցումները, հաշվետվությունների ներկայացումները և այլն։ Իսկ արագությունը չափազանց կարևոր հանգամանք է տնտեսության համար, որովհետև։ Ինչո՞ւ է արագությունը կարևոր։ 1. Տրանսակցիոն ծախսեր․ տնտեսագիտության մեջ հայտնի է՝ որքան արագ է տեղի ունենում գործարքը (ֆինանսական, իրավական, լոգիստիկ), այնքան ցածր են դրա «transaction cost»-երը։ Ցածր ծախսը = ավելի շատ գործարքներ։ 2. Փողի շրջանառության արագություն (velocity of money)․ եթե փողը արագ է պտտվում, նույն քանակի դրամը ավելի մեծ ՀՆԱ է ստեղծում։ Սա բազային մակրոտնտեսական բանաձև է։ IMF-ի տվյալներով՝ velocity of money-ի 10% արագացումը բերում է ՀՆԱ-ի միջինում 2–3% աճի։ 3. Արագությունն իրականում նաև մրցակցային առավելություն է․ այն երկրները, որոնք ապահովում են արագ գործարքներ և կանխատեսելի համակարգ, գրավում են ավելի մեծ ներդրումներ, բիզնեսներն ավելի լոյալ են ու վստահում են պետական համակարգին։ Եթե հաշվենք, թե տարին քանի ժամ չի գործում ՊԵԿ-ի e-Invoicing-ի ծրագիրը, հետո հասկանանք, թե մեկ ժամում ինչքան ՀՆԱ է գեներացվում ՀՀ-ում, կարելի է մոտավոր հաշվել, թե ինչքան վնաս է հասցնում ՊԵԿ-ը Հայաստանի ՀՆԱ-ին։ Ասեմ, որ բավական մեծ թիվ ենք ստանալու։ Ես անձամբ ժամանակ առ ժամանակ տուժում եմ ՊԵԿ-ի հաշվետվությունների համակարգի չգործելու պատճառով: Այս հարցում նույնպես ՊԵԿ-ը միակողմանի դիկտատորի դիրքերից է հանդես գալիս, քանի որ եթե հարկատուն, օրինակ, ուշացնում է հարկ վճարելը, ապա մեխանիկորեն ամեն օր տույժ է գրանցվում։ Բայց ՊԵԿ-ի անգործության հետևանքով առաջացած խնդիրների դեպքում ոչ ոք պատասխանատու չէ։ Երբ հարկատուն սխալ է անում, ՊԵԿ-ն անմիջապես խստագույնս պատժում է, բայց երբ ՊԵԿ-ի հաշվետվությունների համակարգը չի աշխատում ու գործատուն ստիպված է իր աշխատակիցներին արտաժամյա վճարել, որ գիշերը կամ շաբաթ-կիրակի գան աշխատեն, մեծ վնասներ է կրում գործարքների ուշացումից՝ ՊԵԿ-ը ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Վերջերս ՊԵԿ-ը սկսել է մեկ-մեկ ներողություն խնդրել իր համակարգի չաշխատելու համար։ Առաջարկում եմ գործարարներն էլ տուգանելու փոխարեն ներողություն խնդրեն սխալ հարկեր հաշվելու, հաշվետվությունների ուշացումների կամ այլ խախտումների համար, որ հավասար ու արդար մոտեցում լինի։ Թե՞ բոլորը հավասար են արդարության առաջ, բայց որոշներն ավելի հավասար են»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test