Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Անկախության տոնի առիթով պետության բարձրագույն ղեկավարի ելույթը հնչում է Ֆեստիվառի շրջանակում:
Սա իհարկե ունի նախընտրական տրամաբանություն, որի մեջ է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, կազմակերպվում է ոչ թե դահլիճային միջոցառում, որտեղ լինում են հիմնականում հրավիրյալներ, այսպես ասած, վերնախավային շերտերից, այլ ժողովրդական լսարանի առաջ:
Սակայն, մյուս կողմից սա իհարկե նաև հենց այն կենցաղայնության վկայությունն է, որի մասին ես խոսում եմ՝ գնահատելով պետականության ինստիտուտի մատուցումը հանրությանը:
Երբ Անկախության տոնի առիթով կազմակերպվում է պետական հանդիսավոր միջոցառում, դա ամենևին «վերնախավային քմահաճույքից» չէ, այլ պետականության մշակույթի առանձնահատկությունից: Պետականության ու կենցաղի սերտաճումից կենցաղն ու իշխանությունը շահողի դիրքում է, պետությունն ու պետականությունը՝ կորցնողի:
Պետականության մշակույթը, ընկալումն ու մտածողությունը ենթադրում են որոշակի ճարտարապետություն, որը թույլ է տալիս պետականության կրող հանրություններին ձևակերպել վերկենցաղային ընդհանուր նպատակներ և մշակել դրանց սպասարկման կանոններ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ:
Երբ դա չկա, հանրությունը կորցնում է կենցաղից վեր որևէ այլ նպատակի մոտիվն ու ձգտումը:
Իսկ դա նշանակում է, որ պետականությունը դադարում է գոյություն ունենալ դե ֆակտո, մնալով միայն դե յուրե՝ որպես ցուցանակ, որ կախված է «ցանկապատի» վրա»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test